Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանն այցելել է Վարդան Պետրոսյանին

Նոյեմբեր 13,2013 15:59

«Ձեզ կարող եմ վստահեցնել, որ այն պայմաններում, որոնցում գտնվում է Վարդան Պետրոսյանը, չասեմ, որ ոչնչով չի զիջում, բայց այնտեղ բոլոր բավարար, անհրաժեշտ պայմանները կան իր առողջությանը հետևելու և իր բուժումներն ստանալու համար: Ես իրեն ասել եմ, որ ինձ համար այս պահին կարևորն իր առողջությունն է: Համապատասխան հանձնարարականներ ստացել են տվյալ քրեակատարողական հիմնարկի բժիշկները, եթե անհրաժեշտ կլինի քաղաքացիական հիվանդանոցի բժիշկների, իրեն բուժող, իրեն վիրահատող բժիշկների ներկայությունը, ապա նրանք անարգել, ցանկացած պահի հասու կլինեն Վարդան Պետրոսյանի համար»,- այսօր լագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` պատմելով դատապարտյալների հիվանդանոցում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի հետ իր հանդիպումից:
Անդրադառնալով կալանքը, որպես խափանման միջոց կիրառելուն, նախարարը նշեց, որ բազմիցս առիթ է ունեցել ասելու, նաև Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի հայտարարությունն էլ փաստեց, որ Հայաստանում խափանման միջոցները և քրեադատավարական պրակտիկան գոհացուցիչ չեն: Կա խնդիր, բայց դա ոչ միայն պրակտիկայի հետ է կապված, այլ նաև օրենսդրական լուծումների հետ: «Մենք ունենք խափանման միջոց կալանք, գրավ և այլընտրանքային այլ միջոցներ: Դրա արանքում գտնվող խափանման էնպիսի միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը, վարչական վերահսկողությունը և այլն, դրանք մեր օրենսդրությամբ չունենք: Եվ Քրեական դատավարության օրենսգրքում էդ ամբողջը սահմանված է, մենք կունենանք այլընտրանքային խափաման միջոցներ և հետագայում պրովացիոն ծառայության ստեղծման հետ կապված մենք փոփոխություն կունենանք»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ հանրության մոտ թյուրըմբռնում եղավ՝ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի խոսքից չէր բխում, որ Սերժ Սարգսյանը ցուցում է տվել խափանման միջոցը փոխելու. «Էդ հաղորդագրության մեջ հստակ էր, որ կոնկրետ դեպքով իր իրավասություններից դուրս է որևէ հանձնարարություն տալը: Հանրապետության նախագահը բարձրաձայնել է մտահոգություն, որ էս ոլորտում ունենք խնդիրներ և մեկ անգամ ևս օրենսդրական պրակտիկային անդրադառնալու անհրաժեշտություն ունենք: Եվ էս մտահոգությունը դրսևորվել է նաև Դատաիրավական բարեփոխումների ծրագրով էդ մասը փոխելու անհրաժեշտությամբ, որը հաստատվել է հանրապետության նախագահի կողմից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930