Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է նստացույցի դիմած քաղաքացուն

Նոյեմբեր 13,2013 15:45

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2013թ. նոյեմբերի 13-ին, ընդունել է Էջմիածին քաղաքի բնակիչ Աշոտ Խուդոյանին, ով բողոքի նստացույց էր անցկացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի դիմաց: Աշոտ Խուդոյանը, ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել իր բողոքը, ըստ որի, կեղծվել է պապական կտակը: Ա. Խուդոյանը դրա համար մեղադրում է ինչպես իր հարազատներին, այնպես էլ՝ պատկան մարմիններին: Աշոտ Խուդոյանի բողոքի հիման վրա, 2013թ. մարտի 11-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի` փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով:
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է վերադաս դատախազին պատշաճ ուսումնասիրել քաղաքացու բողոքում նշված հանգամանքներն ու այդ ուղղությամբ իրականացնել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, նախաքննության ընթացքի վերաբերյալ զեկուցել: Գևորգ Կոստանյանը վստահեցրել է, որ քրեական գործով, օրենքով դատախազությանը վերապահված լիազորությունների շրջանակներում, կարվի հնարավորը` պարզելու բողոքում նշված հանգամանքերի իրական վիճակը, մեղավոր անձանց շրջանակը և լուծելու նրանց պատասխանատվության հարցը:

 ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930