Լրահոս
Օրվա լրահոսը

Forbes. Հայաստանի տնտեսությունն ամենավատ զարգացողներից է

Նոյեմբեր 13,2013 15:27

«Ֆորբս» հանդեսը ներկայացրել է տնտեսապես ամենավատ զարգացող աշխարհի վատագույն 10 երկրները, որոնց մեջ ներառված է նաև Հայաստանը:

«Հայաստանի տնտեսությունը, որը հիմնականում գոյություն ունի սփյուռքի հաշվին, 2009թ. անկում է ապրել 15%-ով: Ապագայի կանխատեսումները նույնպես այնքան էլ պայծառ չեն փոքրիկ հանրապետության համար, որը էներգակիրների ոլորտում լիովին կախված է Ռուսաստանից և Իրանից: Մեկ շնչին բաժին ընկած ՀՆԱ-ի ցուցանիշը երեք անգամ փոքր է, քան Թուրքիայինը, իսկ ինֆլյացիան հասնում է 7%-ի: Կարծես թե այսքանը քիչ էր, Ռուսաստանն էլ կրճատեց Հայաստանից ադամանդների արտահանումը՝ վնասելով Հայաստանում ժամանակին բուռն զարգացող արդյունաբերության այդ ոլորտին», – գրում է «Ֆորբսը»:

Ցուցակի մեջ են ընդգրկվել նաև Իրանը, Ուկրաինան, Ղրղըզստանը, Մադագասկարը, Յամայկան, Վենեսուելան, Սվազիլենդը, Նիկարագուան, Գվինեան:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930