Հայաստանի կանանց հավաքականը շախմատի Եվրոպայի կանանց թիմային առաջնության 5-րդ տուրում հանդիպեց Վրաստանի ուժեղ հավաքականի հետ եւ ոչ-ոքի` 2:2 խաղաց:
Մեր թիմին միակ հաղթական միավորը բերեց առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկող Էլինա Դանիելյանը: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը խաղաղ դաշն կնքեցին, եւ միայն Մարիա Կուսովան զիջեց մրցակցին:
Մեր աղջիկները վաղը կայանալիք վեցերորդ տուրից առաջ, որում հանդիպելու են իսպանուհիների հետ, մրցաշարային աղյուսակում պահպանեցին 4-րդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև