Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթի համար անհրաժեշտ ստորագրությունները պատրաստ են

Նոյեմբեր 13,2013 14:47

ՀՀԿ-ն մասնակցելու է ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցությունների կողմից հրավիրված արտահերթ նիստին և չի տապալելու այն։ Այս մասին այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Նշենք, որ խորհրդարանական ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցությունները հանդես են եկել նոյեմբերի 14-ին, ժամը 18.30-ին արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով։ Արտահերթ նիստի նպատակն է՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցը մեկ տարով հետաձգելը։

Հիշեցնենք, որ այդ համակարգը պետք է ներդրվի 2014թ․հունվարի 1-ից։ Գալուստ Սահակյանն ասաց, որ եթե պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրումն անհրաժեշտություն չլիներ, ապա այն չէր բերվի Ազգային ժողով։ «Բայց եթե ուզում են քննարկել, թող քննարկեն, խնդիր չկա»,- նշեց նա։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտնեց, որ իրենք չեն մասնակցելու արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին, քանի որ մյուս խմբակցությունների ներկայացուցիչների թիվը 53-ն է, և դա արդեն բավարար է արտահերթ նիստ հրավիրելու համար։
«Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու մասին արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է անհրաժեշտ 44 ստորագրությունը»,- այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930