Շախմատի Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց Սլովենիայի ընտրանուն եւ մրցաշարային աղյուսակում 7,0 թիմային միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական:
Վարշավայում առաջին անգամ պայքարի մեջ մտավ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: Նա, հանդես գալով 3-րդ խաղատախտակի առջեւ, նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի համար կարեւոր հաղթանակով` պարտության մատնելով գրոսմայստեր Յուրե Սկոբերնեին: Հաղթանակ տարավ նաեւ Լեւոն Արոնյանը, իսկ Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը բաժանեցին միավորը:
Այսօր Եվրոպայի առաջնությունում հանգստյան օր է: Վաղը մեր տղաներն ուժերը չափելու են Հունգարիայի թիմի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ