Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Խաչիկ Հարությունյանին ռեկտոր է նշանակել

Նոյեմբեր 13,2013 14:27

Ի՞նչ աշխատանքի է անցնելու Խաչիկ Հարությունյանը: Այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, քանի որ Խաչիկ Հարությունյանը շենքում չէր: «Հայաստանում ձեւավորվում է ՀԱՊԿ ակադեմիան, ինքը նախագահի, այսպես ասած, իմացությամբ նշանակվում է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր»,- ասաց Բիշարյանը: Հիշեցնենք, որ Խաչիկ Հարությունյանը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից : ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատճառաբանել էր, թե դա պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հետ:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե նախագահ ասելով Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունեք, Հեղինե Բիշարյանը արձագանքեց. «Այո, բա երկրում ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի նախագահը դա երկրի նախագահն է»: Հեղինե Բիշարյանը վրդովվեց այն հարցից, թե կային տեղեկություններ, որ ՕԵԿ-ում տարաձայնությունների պատճառով է Խաչիկ Հարությունյանը հրաժարվել իր մանդատից.«Լավ էլի, ասացի, չէ՞, պատճառը: Այնպես, որ այսքանից ավելի այսօր էլ չեմ կարող ասել»:

Իսկ ո՞վ է փոխարինելու Խաչիկ Հարությունյանին հարցին էլ տվեց հետեւյալ պատասխանը. «Ըստ ցուցակի, ովքեր հերթականությամբ գալիս են: Հերթականությունը մենք քննարկում ենք եւ մեր քաղխորհրդի այսպես ասած որոշումը կտարածենք: Այսքանը՝ այսօր, վաղն էլ կասեմ մի բան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930