Լրահոս
Օրվա լրահոսը

Շոգեբաղնիքի մատուցողուհին հաճախորդներին 10 հազար դրամով մարմնավաճառներ է «հրամցրել»

Նոյեմբեր 13,2013 14:18

Տավուշի մարզի Իջեւան քաղաքի բնակչուհի,1984թ. ծնված Լիանա Բլբուլյանին մեղադրանք  է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը` երկու եւ ավելի անձանց օգտագործելով»): Նախկինում դատված Լ. Բլբուլյանը որպես մեղադրյալ է  ներգրավվել այն բանի համար, որ նա, 2013թ. հունվարի 28-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում որպես մատուցողուհի աշխատելով Իջեւան քաղաքի Վասիլյան 7 հասցեում գտնվող շոգեբաղնիքում, պոռնկությամբ զբաղվելու համար շոգեբաղնիքը  պարբերաբար տրամադրել է Իջեւան քաղաքի բնակչուհի մարմնավաճառ 3 կանանց:

Մարմնավաճառ կանայք եւ շոգեբաղնիքի հաճախորդ մի տղամարդ դատարանում ցուցունք են տվել, որ Լիանա Բլբուլյանը շոգեբաղնիքի հաճախորդ տղամարդկանց առաջարկել է 10 հազար դրամ վճարով  օգտվել մարմնավաճառների ծառայություններից, զանգահարել է  այդ կանանց, հրավիրել շոգեբաղնիք, սակայն իր միջնորդության համար  գումար չի վերցրել:

Ինչպես տեղեկացնում է «Դատալեքս» կայքը, ամբաստանյալ Լ. Բլբուլյանը նախաքննության եւ դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի համարել, սակայն դատական վիճաբանությունների փուլում հայտնել է , որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, ասելով, որ ինքը սկսնակ աշխատող է եղել եւ չի  հասկացել արարքի հասարակական վտանգավորությունը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որպես Լ. Բլբուլյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առել, որ նա իր խնամքի տակ ունի մինչեւ 14 տարեկան  երկու երեխա: Ինչ վերաբերում է ամբաստանյալի նախկին դատվածությանը,  այն մարվել է եւ ՀՀ քրեական օրենսգրքի 84 հոդվածի հիմքով չի կարող գնահատվել ի վնաս ամբաստանյալի:

Նոյեմբերի 7-ին  դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Լ. Բլբուլյանին մեղավոր է  ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ  դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանը վճռել է  ՀՀ քրեական օրենքսգրի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել  4 տարի ժամկետով փորձաշրջան, որի ընթացքում ամբաստանյալի վարքի հսկողությունը իրականացվելու  է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Տավուշի բաժանմունքի կողմից:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artak says:

    Հետաքրքր է, ինչու նույն օպերատիվությամբ չեն ձերբակալում եւ դատում կոմայգու մոտ կանգնող անհայտ սեռի մարմնավաճառների հովանավորներին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930