Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյան. «Բան չունեն` էշերին են հանում միտինգի»

Նոյեմբեր 13,2013 13:32

«Չորս կոպեկի էշից երկու կոպեկի քուռակ ա լինում. սրանք էլ բան չունեն`էշերին են հանում միտինգի»,- այսօր խորհրդարանում, պատասխանելով Aravot.am-ի հարցերին, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը`հիշելով հայտնի ասացվածքը. «Մարդ որ էշ չլինի, էշի գինը հազար կլինի»: Հարցը վերաբերվում էր օրերս մայրաքաղաքի կենտրոնում «Փրկենք Փակ շուկան օլիգարխիայից» նախաձեռնության կազմակերպած ակցիային, որին մասնակցում էին նաեւ ավանակներ`դեղին գլխարկներով : «Փոխանակ թողեն, էդ կենդանին էթա աշխատի, բյուջե լցնի, տնտեսություն զարգանա, աշխատավարձ բարձրանա, բերե ուրիշ` իրան ոչ յուրահատուկ գործով են… դրա համար էլ երկիրը երկիր չի դառնում, եթե ոչ մեկն իրա գործով չի զբաղվում: Էշը միտինգ ա անում, մարդը` էշություն ա անում, մարդը սեռ ա փոխում, եսիմ ինչ… սենց ո՞նց կլնի, սենց երկիր կլնի՞»,- իր վրդովմունքը շարունակեց պատգամավորը:

Հակադարձելով մեր տարակուսանքին, որ ավանակնե՞րը պետք է բյուջե լցնեն`ասաց. «Էշը պտի վար անի, ցանք անի, բեռ տեղափոխի, դրա փոխարեն բերել են միտինգի, սարքել են միտինգավորներ»: 
Հետաքրքրվեցինք` ինքը կապ ունե՞ր ավանակներին այդ ակցիային մասնակից դարձնելու գործում, քանի որ Սամվել Ալեքսանյան ասել էր, որ ավանակներին Լյովա Խաչատրյանն է տրամադրել դեղին գլխարկավորներին: «Ես իմ գործերով եմ զբաղվում: Էշերին չի կարելի նման գործընթացների մեջ մտցնել: Եկել թատրոն են խաղում, թող նրանց ընտրեն բերեն էդ թատրոնին, ով որ էշերին բերել նվաստացնում էր»,- ասաց նա:
Նկատի ունենալով Լյովա Խաչատրյանի ջերմ վերաբերմունքն ավանակների նկատմամբ՝ հետաքրքրվեցինք` ինքը չի՞ նեղացել, որ ավանակներին բերել էին այդ ակցիային: «Ես չեմ նեղացել, դա նեղանալու բան չի: Պարզապես կենդանուն չի կարելի նվաստացնել, մարդն էլ չպիտի իջնի կենդանու մակարդակին: Եթե կենդանին լեզու չունի հայհոյելու, բողոքելու, դա չի նշանակում, որ կենդանու, ցանկացած կենդանու հետ, պետք է վարվես այնպես, ինչպես ցանկանում ես»,-ասաց պատգամավորը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչպես երևում է,՝ պատգամավորը շատ լավ զգում է էշի հոգեբանությունը, թե՛ ինչից կարող է վիրավորվել, և նա իր ազնիվ աշխատանքով՝ ինչպես է բյուջեն լցնում: Փառք աստծո, որ երկրում կա գոնե մի բան, որի վրա հույս կարելի է դնել,՝ ի տարբերություն ովքեր ըստ իրենց կողմից նշանակված, բայց իբր ժողովրդի անունից ընտրյալների: Միտինգավորները՝ ,,Փրկենք հուշարձանն օլիգարխից,,
    էշերին էին բերել, որ դիմացինին բան հասկացնելու համար մակարդակների մեծ տարբերություն չլիներ, բայց ինչպես տեսնում ենք դա էլ չօգնեց: Ներկայացնեմ մեկ այլ լիրիկական տարբերակ, գուցե նրանցից գոնե մեկը հասկանա:

    Էշի զռոցը
    Կա մի կեդանի՝ էշ ենք անվանում,
    Նրա անվան տակ միշտ էլ հասկանում
    Իբր մի տգետ, անտաշ անբանի,
    Կշտամբանքների, ծեծի արժանի:
    Նա առավոտից մեզ համար բանում,
    Շալակն առած՝ մեզ դես դեն տանում,
    Նույնիսկ այնպիսի սար ու ձոր հատում,
    Որտեղ և շարժիչ ուժ չի աշխատում:
    Այդքանից հետո փայտով մեր ձեռքի,
    Կողերը տաշում, վերածում վերքի,
    Թե իբր նա շատ կամաց է գնում,
    Ինքնաթիռներից՝ խիստ ետ է մնում:
    Իսկ էշը շատ լուռ, աչքերում թախիծ,
    Գլուխը խոնարհ, ականջները ցից,
    Մեզ ոչ մի հարցում չի հակաճառում,
    Թեպետ և հաճախ, շոգում է սառում:
    Բայց երբ տեսնում է, որ չենք հասկանում,
    Հերիք չէ իրեն էշ ենք անվանում,
    Բեռի հետ մեկ տեղ, մեզ էլ շալակած,
    Սար ու ձոր անցնում՝ ծարավ ու սոված,
    Վիրավորանքին էլ չի դիմանում,
    Եվ մինչև հոգու խորքը զլանում,
    Գլուխը կտրուկ աջ ու ձախ տանում,
    Վրայի բեռը ցիրուցան անում,
    Սարով ու ձորով գցում զռոցը,
    Բոլորիս ուղղում գրողի ծոցը:
    Բայց երբ զռում է ու հանգստանում,
    Նորից իր բեռն է շալակած տանում,
    Եվ նայում շուրջը՝ անցնող դառնողին,
    Ու մտքում ասում,՝ ձեզ մարդ ասողին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930