Այսօր «Հայելի» ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով Շանթ Հարությունյանի հեղափոխությանը, եւ նրան, թե ինչու այն չստացվեց, ինչու նրա կողքին ընդդիմադիր ուժեր չհավաքվեցին, ասաց. «Հեղափոխության զարգացման համար դու նախ ինքդ պետք է հեղափոխական լինես քո էությամբ: Շանթը իր բողոքի ակցիան կազմակերպեց, այն շատ բուռն էր: Ես ողջունում եմ, ընդունում եմ նրա ներկայացրած արժեքները, բայց այն ճանապարհը, որով ուզում էր ինչ որ բանի հասնել Շանթը, այդ ճանապարհն իրեն հաջողություն չէր բերի: Շանթ Հարությունյանը իրեն դրսեւորեց որպես Ավարայրի ճակատամարտի զինվոր»:
Թե ինչ է սպասվում Շանթ Հարությունյանին՝ Պարույր Հայրիկյանը հավելեց. «Այն, ինչ տեղի կունենա, կախված է իշխանության դրսեւորումներից: Շանթը ոչ միայն արժեքներից էր խոսում, այլեւ խոսում էր հռետորաբար իշխանությունը զավթելու մասին»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Ծանոթանալով՝ Շանթ Հարությունյանի հարցազրույցներին, համոզված եմ, որ նա շատ ավելի լուրջ
և հասուն քաղաքական գործիչ է, քան նրա արարքը, որը ընդհամենը աղաղակ էր, ուշադրության համար: Նա փիլիսոփայորեն ապացուցում է մեր երկրի և ժողովրդի անիմաստ դեգերումները,՝ նոր
տարվա սեղանի խոզի բդի շուրջ: Նման մակարդակի մտածողությամբ էլ օրինաչափ է ունենալ՝ նման
իշխանություն: Մեր ազգին համար, կարելի է ասել, որ հրաշքով՝ երկնքից ընկել է, երկիր և պետություն ունենալու բախտը, իսկ մենք դժբախտաբար այն օգտագործում ենք բացարձակ անգիտակից ձևով: Եթե նայենք քարտեզին, կտեսնենք, որ այս տեմպերով աճող մարդկության համար երկիր մոլորակը շատ փոքր է, և այն սրբում տանում է բոլոր նրանց ովքեր չգիտեն իրենց ունեցածի արժեքը, և այլևս չի հիշվելու թե հազար տարի առաջ ով է եղել այդ հողի բնակիչը: Օրինակները շատ
են, որից կարելի է հետևություններ անել և կանգնել,՝ այդ երիտասարդ և հասուն փիլիսոփայի կողքին,
և չգնհատել նրա արարքը իբր հեղափոխություն, քանի որ նա շատ լավ գիտեր, որ փայտերով չեն
պայքարում հրազենի, իսկ հետո տանկերի դեմ, որը միշտ դուրս է բերվում անհրաժեշտության դեպքում՝ ընդեմ ժողովրդի,՝ հանուն նրա ապահովության:
Ի՞նչ գիտի ոչխարը խոյի մասին: