Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան ներկայացրեց հարցման արդյունքները. Ժողովուրդը դեմ է Մաքսային միությանը

Նոյեմբեր 13,2013 12:36

Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Հայելի» ակումբում խոսեց Մաքսային միության վերաբերյալ իր կազմակերպած հարցման մասին, ներկայացնելով տվյալներ: 
Պարույր Հայրիկյանի խոսքով` սխալներ թույլ չտալու համար պետք է փորձել շրջահայաց լինել, կամ էլ` սխալվի նա, ով կրելու է դրա արդյունքները: Ըստ նրա, երբ ժողովուրդն է սխալվում` նա կարող է իր սխալն ուղղել, իսկ երբ քաղաքական գործիչն է ժողովրդի համար սխալվում`դա աններելի է:
«Մեկ օրվա մեջ եվրոպական կողմնորոշում ունեցող մեր իշխանավորները որոշեցին գնալ դեպի Մաքսային միություն, բոլորը ձգտում էին դառնալ դեպի եվրոպական ու չէին ուզում դառնալ Լուկաշենկոյի կամ Նազարբաեւի կուսակցության անդամ, մեկ էլ հանկարծ նախագահն այդ հայտարարությունն արեց: Քանի որ հարցը վերաբերվում է ժողովրդին, պատվիրեցինք հարցում կատարել, տեսնելու համար ժողովրդի կարծիքը, եւ ասեմ, որ ես անձամբ սոցիոլոգիայով զբաղվել եմ շուրջ 40 տարի: Հարցումներով մշտապես ենք առաջնորդվել, այս մեկն էլ իրականացնելիս ստացանք բավականին անսպասելի արդյունքներ»:
Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ հարցումները սկսվել էին տասը օր առաջ, ավարտվել երեկ: Հարցաթերթիկն անանուն է եղել: Ստացվել է հետեւյալ պատկերը.
Հարցումներին մասնակցել է 1284 հոգի: Ըստ հարցման արդյունքների`չի կողմնորոշվել բնակչության 26,87 տոկոսը: Ոչ մեկին կողմ չէ հարցվածների 22,12 տոկոսը: Մաքսային միությանը կողմ է 22,98 տոկոսը: Եվրոպական միությանը կողմ է հարցվածների 28,03 տոկոսը:
Պարույր Հայրիկյանը ավելացրեց, որ եթե հանում ենք չկողմնորոշվածներին` ստացվում է, որ Մաքսային միությանը ձայն է տալիս 30 տոկոսը, իսկ Եվրոպական միությանը` 38 տոկոսը:
Երեւանի կենտրոնում իրականացված հարցումներից էլ պարզ է դարձել, որ Մաքսային միությանը կողմ է ընդամենը 7 տոկոսը:
Պարույր Հայրիկյանը գտնում է, որ պետք է կոչ անել հանրությանը դուրս գալ փողոց «Ոչ Մաքսային միությանը» կոչով:

Եվա ՀԱԿՈԲԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գաբրիել says:

    Սխալ տվյալ եք հրապարակել, պետք է լինի «Եվրոպական միությանը կողմ է հարցվածների 28,04 տոկոսը:» Ինքներդ գումարեք կհամոզվեք: Հուսով եմ արագ կուղղեք:

  2. Գաբրիել says:

    Շնորհակալ եմ արագ եւ ճիշտ արձագանքման համար:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930