Այսօր քառօրյա նիստերի հերթական օրվա մեկնարկին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դիմում ունի Խաչիկ Հարությունյանից`պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին: Աբրահամյանն ասաց, որ Հարությունյանի որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հետ: Թե ի՞նչ աշխատանքի է անցնելու Խաչիկ Հարությունյանը`Աբրահամյանը չմանրամասնեց:
Այս պահին խորհրդարանն անցավ 2014 թվականի բյուջեի քննարկմանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ