Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման օրինագիծը մերժվեց

Նոյեմբեր 13,2013 12:24

10 կողմ, մեկ ձեռնպահ քվեարկության արդյունքներով այսօր խորհրդարանը մերժեց ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման մասին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված նախագիծը: 
Մինչ քվեարկությունը տիկին Փոստանջյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ու սկսեց ելույթ ունենալ`անդրադառնալով երեկ հարցի քննարկումների ժամանակ հնչած կարծիքներին: «Բանակցային գործընթացն ի սկզբանե խաթարված է…»,-սկսեց պատգամավորը: Նիստը նախագահող Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պատգամավորի խոսափողն անջատեն: Այնուհետեւ, ՀՀԿ-ի անունից խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն եւ կոալիցիոն ՕԵԿ-ը չեն մասնակցելու քվեարկությանը. «Տհաճությունն ու բոյկոտը իրարից տարբերվում են: ՀՀԿ-ն քվեարկությանը չի մասնակցելու`ցուցաբերելով մեր տհաճությունը ընդհանրապես»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ն ևս չի մասնակցելու քվեարկությանը`«ԲՀԿ-ն Արցախի հարցը քաղաքական ու կուսակցական շահերում մանրադրամ չի դարձնելու»: ՀԱԿ-ը դեռ երեկ էր հայտարարել, որ չի մասնակցելու այս քվեարկությանը: Խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր էլ վերահաստատեց, որ ՀԱԿ-ը վաղաժամ է համարում նման նախագծի քննարկումը: Քվեարկությանը չմասնակցեցին նաեւ Խաչատուր Քոքոբելյանը եւ Էդմոն Մարուքյանը: Առաջինն ասաց, որ չի քվեարկելու`առանց պիտակավարելու որեւէ կողմի մոտեցումը, երկրորդն ասաց, որ չի պատրաստվում վտանգել սահմանին կանգնած զինվորի կյանքը: Ալեքսանդր Արզումանյանը դեռ երեկ էր հայտարարել, որ դեմ է լինելու, այսօր, հաշվի առնելով իրադրությունն, ասաց, որ ձեռնպահ է մնալու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930