Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Բնակչության առնվազն քսան տոկոսը կաներ Շանթի արածը»

Նոյեմբեր 13,2013 12:24

«Հասարակական կյանքի եւ հանրային կյանքի իրավունքները եւ շատ պաշտպանված են, եւ հեշտությամբ կարող են խաթարվել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով Շանթ Հարությունյանին, ասաց, որ նրա արածը ճիչ էր. «Մարդիկ, ուշքի եկեք, ես շնչահեղձ եմ լինում…Մեր բնակչության առնվազն ութսուն տոկոսը շնչահեղձ է լինում, եւ համոզված եմ առնվազն քսան տոկոսն էլ կաներ Շանթի արածը»:
Անդրադառնալով Շանթ Հարությունյանի` տղային ասվածին, թե «հենց ոստիկան տեսնես գլուխը ջարդիր», Հրանուշ Խառատյանը նշեց, որ դա պատկերավոր արտահայտություն էր, քանի որ բնական է, որ մարդը չի կարող իր երեխային ասել՝ գնա մարդ սպանիր:
«Իր իրավունքն է տեղ հասցնել խոսքը, եթե մամուլում, ամենուր նա խոսում է ու տեղ չի հասնում ասածը: Ես հույս ունեմ, որ եթե Շանթին պետք է դատեն, ապա այդ դատավարությունը անդրադառնա իր կոչերի մոտիվացիային, այսինքն` թե ինչու է այդ մարդը գնացել նման քայլերի»,- ասաց Հրանուշ Խառատյանը՝ ավելացնելով, թե դատելով մեր նախորդ փորձից, կարող է ասել, որ հասարակությունը կարող է կոտրել այս տրամադրությունները:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930