Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան հանգուցալուծման սցենարները

Նոյեմբեր 13,2013 11:19

Երեկ Ազգային ժողովում հայրենասիրական թամաշայի օր էր՝ հերթական անգամ քննարկվում էր «Ժառանգության» ներկայացրած օրինագիծը ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին։
Պատգամավորները, որպես կանոն, նման առիթը բաց չեն թողնում, ոմանք ԼՂՀ անկախությունն անհապաղ ճանաչելն են ներկայացնում որպես բացառիկ հայրենասիրություն, ոմանք՝ չճանաչելը, ընդ որում՝ բոլորն էլ հասկանում են, որ խորհրդարանը, միեւնույն է, չի ընդունելու այդ օրինագիծը, բայց դա չի խանգարում, որ ամեն մեկն իր հայրենասիրությունը գովազդի։ Մի խոսքով՝ դա «հինավուրց, գեղեցիկ սովորույթ է»։ Եվ իհարկե՝ բոլորովին կապ չունի ղարաբաղյան խնդրի կարգավորման, առավել եւս՝ այդ հարցի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների պատկերացումների հետ։ Այն հարցում, թե ի վերջո ինչպես են Հայաստանի իշխանությունները պատկերացնում ղարաբաղյան խնդրի կարգավորումը, կատարյալ խառնաշփոթ է։ Մի կողմից՝ Հայաստանի իշխանությունները կարծես թե հույս ունեն, որ Թուրքիան չեզոքություն կպահպանի, իսկ Ռուսաստանը թույլ չի տա, որ Ադրբեջանը վերսկսի պատերազմը։

Մյուս կողմից՝ ՀՀ զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները զորավարժանքների ժամանակ ջարդում են Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների պատկերներով աղյուսները, ընդ որում՝ այդ կադրերը ցուցադրվում են թուրքական հեռուստաալիքներով (70 միլիոնանոց Թուրքիան, ենթադրաբար, պիտի սարսափի այդ կադրերից եւ Հայաստանի նկատմամբ զգուշավոր չեզոքություն պահպանի): Այսինքն՝ հայկական բանակը, որի գերագույն-գլխավոր հրամանատարը Սերժ Սարգսյանն է, մեսիջ է հղում Թուրքիային ու Ադրբեջանին՝ «այ այսպես կջարդենք ձեզ», ու միաժամանակ նույն Սերժ Սարգսյանը համարյա բաց տեքստով դիմում է Ռուսաստանին՝ «հասեք-փրկեք, չէ՞ որ դուք մեր դաշնակիցներն եք»։ Խոսք չկա, շատ կառուցողական քաղաքականություն է։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Համոզված եմ, որ նշված՝ Հայաստանի գլխավոր հրամանատարը չի ցանկանում, որ հրաշքով լուծվի
    ԼՂՀ-ն խնդիրը մեր օգտին, քանի որ այն ժամանակ չեն կարող ասել,՝ -թույլ տվեք երկիրը թալանենք,
    բայց ոչ ոք, թող ոչինչ չխոսի, թե չէ մեր թշնամի երկիրը կիմանա մեր պրոբլեմները և մեր վրա կհարձակվի, որևհետև երկրի թալանը նրանց այրան մեջ խորն է նստած, և վեր է ամեն բանից:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930