Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 12-ին հանրապետության հյուսիսային հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին:
Նույն օրը նրանք Ստեփանակերտ քաղաքում մասնակցել են Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմի խորհրդակցությանը՝ նվիրված զորավարժությունների ընթացքին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Պաշտպանության բանակի պաշտպանունակության մակարդակի հետեւողական բարձրացումը՝ այն համարելով Արցախի անվտանգության ապահովման եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ամենաազդեցիկ բաղադրամասերից մեկը:
Միջոցառումներին ներկա էին ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանության նախարարները, պաշտոնատար այլ անձինք:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ