Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԲ-ն հանուն գնաճի

Նոյեմբեր 13,2013 10:59

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը երեկ անսպասելի որոշում է կայացրել։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է կես տոկոսով՝ սահմանելով այն 8 տոկոս։
Ինչով է սա անսպասելի։ Սովորաբար վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը պետք է հանգեցնի տնտեսական աշխուժության եւ դրան զուգահեռ նաեւ գնաճի տեմպի արագացմանը։ Դասական տնտեսագիտական կանոններով, եթե երկրում աոկա է բարձր գնաճ, ապա կենտրոնական բանկերը նման պայմաններում բարձրացնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքը, դրանով զսպում գնաճը, բայց միեւնույն ժամանակ նաեւ զսպում են տնտեսական աշխուժությունը։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այժմ Հայաստանում արձանագրվում է բարձր գնաճ՝ 7.1 տոկոս։ Այսինքն, առաջնորդվելով տնտեսագիտական դասական կանոններով, ԿԲ խորհրդի երեկվա որոշումը միտված է գնաճի խթանմանը։ Բայց սա միայն դասական տնտեսագիտության կանոններով, ինչը Հայաստանում, իհարկե, չի գործում։ Ընդհանրապես ՀՀ կենտրոնական բանկը, ճիշտն ասած, գերագնահատում է իր նշանակությունը։ Այսպես, այս տարվա օգոստոսին Հայաստանում գնաճը կազմում էր 9.3 տոկոս, իսկ հոկտեմբերին՝ 7.1 տոկոս։ Օգոստոսին ԿԲ-ն 0.5 տոկոսով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ ահա թե ինչ է արձանագրել նույն այդ ԿԲ-ի խորհուրդը. «Գնաճի նվազող վարքագիծը հիմնականում պայմանավորվել է ԿԲ կողմից դրամավարկային պայմանների խստացմամբ…»,- ասված է ԿԲ-ի երեկ տարածած հաղորդագրության մեջ։ Ստացվում է, որ ըստ ԿԲ-ի, խստացնելով դրամավարկային պայմանները, այսինքն կես տոկոսով բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, գնաճի տեմպը նվազել է եւ 9.3 տոկոսից դարձել 7.1 տոկոս։ Եվ ուրեմն, պարզ տրամաբանություն է՝ եթե ԿԲ-ն կես տոկոսով բարձրացնում է տոկոսադրույքը եւ իր կարծիքով դա երկու ամսվա ընթացքում հանգեցնում է գնաճի ցուցանիշի երկու տոկոսանոց նվազման, ապա կես տոկոսով վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելը պետք է հանգեցնի գնաճի մոտ 2 տոկոս ավելացմանը։ Եվ ուրեմն, Կենտրոնական բանկը միտումնավոր գնում է գնաճի խթանմանը։ Իսկ սա արդեն ՀՀ Սահմանադրության խախտում է։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930