shamshyan.com. նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00- ի սահմաններում, Մոսկովյան 23 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Էդգար Պողոսյանի վարած BYD մակնիշի 34 DL 926 համարանիշի և կին-վարորդի կողմից վարած Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Nissan-ի վարորդը, ով ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների եղել է ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի աղջիկը, դուրս է եկել ավտոմեքենայից և մոտ 20 րոպե հասարակական վայրում ցուցաբերել լկտի պահվածք` հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով հավաքվածների հասցեին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա չի ենթարկվել նույնիսկ ոստիկանների օրինական պահանջներին: Տեսնելով որ իրավիճակը ավելի է բարդանում դեպքի վայր է ժամանում ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը և մինչ կժամաներ ՀՀ փոխոստիկանապետը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները, մեծ դժվարությամբ կին-վարորդին տեղափոխել են բժշկական կենտրոն` պարզելու սթափության աստիճանը, որտեղից էլ նրան տեղափոխելու են ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Լուսանկարը` Լևոն Ամիրզյանի
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում