Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ը մինչև 2016 թ. նավթի ամենախոշոր արդյունահանողը կդառնա». զեկույց

Նոյեմբեր 13,2013 10:50

«Ամերիկայի Ձայն»Էներգետիկայի միջազգային կազմակերպության համաձայն, Միացյալ Նահանգները մինչև 2016 թվականը կարող է առաջ անցնել Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից որպես նավթի ամենախոշոր արդյունահանող

Էներգետիկայի միջազգային կազմակերպության համաձայն, Միացյալ Նահանգները մինչև 2016 թվականը կարող է առաջ անցնել Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից որպես նավթի ամենախոշոր արդյունահանող և հասնել երկու տասնամյակից էներգետիկայի առումով ինքնաբավ երկրի կարգավիճակի:

Կազմակերպությունը երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ գալիք տասը տարվա ընթացքում Հյուսիսային Դակոտա և Տեխաս նահանգներում թերթաքարային նավթի արդյունահանման աշխատանքների հաջողությունը կնվազեցնի Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ որպես աշխարհում նավթի ամենաակնառու արդյունահանողի դերը, որտեղ մերձավորարևելյան պետությունները գերիշխող դիրք են զբաղեցնում:

«Համաշխարհային էներգետիկայի զարգացման հեռանկարներ» զեկույցում Էներգետիկայի միջազգային կազմակերպությունը նշել է, որ Միացյալ Նահանգները մինչև 2035 թվականը կհասնի էներգետիկ իր բոլոր պահանջները երկրի ներսում ստեղծվող ռեսուրսների միջոցով բավարարելու կարողության:

Փարիզից իր գործունեությունն իրականացնող Էներգետիկայի միջազգային կազմակերպությունը սակայն զգուշացրել է, որ որպես աշխարհում նավթի ամենախոշոր արդյունահանողի Միացյալ Նահանգների դիրքը կպահպանի մինչև 2020-ական թվականների կեսը՝ ներկայում մշակվող նավթահանքերի սպառման պատճառով, ինչից հետո աշխարհում նավթի սպառման հետզհետե աճող ծավալները կծածկվեն մերձավորարևելյան երկրներում արդյունահանվող նավթի միջոցով:

Ինչ վերաբերվում է նավթի համաշխարհային պահանջարկին, ապա կազմակերպությունը նշել է, որ այն կշարունակվի աճել՝ հիմնականում անցումային տնտեսությամբ երկրներում պահանջարկի բարձրացման շնորհիվ:

Ըստ Էներգետիկայի միջազգային կազմակերպության, որպես աշխարհում նավթի ամենախոշոր սպառող Չինաստանը մինչև 2030 թվականը կանցնի Միացյալ Նահանգներից:

Էներգետիկայի միջազգային կազմակերպությունն իր զեկույցում նշել է նաև, որ աշխարհում էներգետիկ անվտանգությունը հարցականի տակ են դնում նավթի բարձր գները, որոնք 2011 թվականից պահպանվում են մեկ տակառի դիմաց 110 դոլարը գերազանցող մակարդակի վրա: Կազմակերպությունը սակայն կանխատեսում է, որ մինչև 2035 թվականը նավթի գինը կհասնի մեկ տակառի դիմաց 128 դոլարի:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930