Նոյեմբերի 12-ին, ժամը 12.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում՝ Արտանիշ գյուղի մոտ կա ջրահեղձված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ ջրահեղձվել է Ծովագյուղ գյուղի բնակիչ Պ. Կ. (ծնվ. 1972 թ.):
Ժամը 14.51-ին ջրափրկարարները դուրս են բերել ջրահեղձվածի դին:
ԱԻՆ