Հրաչյա Հարությունյանի դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ մեղադրելով կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ: Հայտնում է «Վեչերնայա Մոսկվա» լրատվականը:
ՌԴ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանվում է կամ տուգանք կամ ուղղիչ աշխատանք կամ ազատազրկում մինչև վեց ամիս ժամկետով:
Լրատվականը գրում է, որ իրավապահ մարմինների իրենց աղբյուրները հայտնել են, որ Հարությունյանի Ռուսաստանում մնալու և աշխատելու արտոնագիրը կեղծ է:
Վարորդի փաստաբան Ռուբեն Մակարյանը լրատվականի հետ զրույցում ասել է, որ տեղյակ չէ երկրորդ գործի հարուցման մասին. «Ու չեմ էլ կարող ասել կեղծ է արտոնագիրը, թե ոչ: Ես երբեք այն չեմ տեսել», – ասել է նա:
Կարդացեք նաև
Պատասխանելով հարցին, թե ըստ նրա, ինչքանով է մեղավոր Հարությունյանը ողբերգական ավտովթարի մեջ, Մակարյանն ասել է. «Նրան մեղադրում են երթևեկության կանոնները խախտելու մեջ, որը հանգեցրել է ծանր հետևանքների: Նա իրեն մեղավոր է ճանաչել այդ հարցում: Բայց կա նաև այլ խնդիր. Ինչո՞ւ է տեղի ունեցել խախտումը, ի՞նքն է դրանում մեղավոր»:
Հարությունյանի փաստաբանը «թերթային հորինվածքներ է» անվանել մամուլում շրջանառվող այն կարծիքը, որ Հարությունյանը նախկին փաստաբանից հրաժարվել է, որովհետև համաձայն չէր տուժողների ընտանիքին մեծ գումար վճարել:
Այս տարվա հուլիսի 13-ին Պոդոլսկում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսի, ինչի արդյունքում 18 մարդ էր զոհվել:
«ՎՄ»-ի թղթակիցը կապվել է վթարի տեղի ունեցած տարածքը կառավարող ՆԳՆ ծառայությանը, որպեսզի հաստատեն կամ հերքեն, թե արդյո՞ք նշված առիթով գործ հարուցվել է: Մամուլի խոսնակը խոստացել է իմանալ ղեկավարությունից, սակայն հետո մամուլի ծառայության քաղաքային և բջջային հեռախոսներն անջատվել են:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Ես չեմ հասկանում էս խալաթով նկարի փոխարեն դժվար էր նորմալ հագուստով նկարը դնել:
Ամոթ է վերջապես…