Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյանը՝ Սամվել Բալասանյանի` իր բարեկամներին ու նախկին ոստիկաններին պաշտոններ շնորհելու մասին

Նոյեմբեր 12,2013 22:01

Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում իր գործունեության մեկ տարվա հաշվետվությունը ներկայացնելիս՝ Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը  անդրադարձավ մի շատ կարևոր խնդրի` քաղաքապետարանի աշխատակազմի  հաստիքային կարիքի ուսումնասիրմանը:

«Նման ուսումնասիրություն չի արվել, օրինակ` այսինչ բաժնում այսքան մարդ է աշխատում, իսկապես կարիքը կա՞ 7 մարդու այդ բաժնում աշխատելու…Էդ հետազոտությունը չի արվել, ինչքան շուտ արվի նման հետազոտություն, դա կարող է  հանգեցնել հաստիքների կրճատման, դա կարող է  հանգեցնել հաստիքների ավելացման որոշման, բայց համակարգչային օպերատոր հաստիքը ինձ էս 21-րդ դարում անհասկանալի է թվում… Ասենք մեկը մտածողն է, մյուսն էլ իր մտքերը համակարգչին հանձնո՞ղն է: Վաղուց ժամանակն է, որ մտածողը տիրապետի նաև համակարգչին, կարո՞ղ է Սպինոզան է կամ Արիստոտելը, էնպես չլինի, որ ինքը մտածի, և կողքից մեկը նստած  շարի էդ տեքստերը: Այսինքն` համակարգչային օպերատոր  հաստիքը դուրս պիտի գա մեր կառավարման  համակարգից: Գուցե մի քիչ դժվար բաներ եմ ասում, մի քիչ առաջ եմ ընկնում և այլն, և այլն, բայց ժամանակն է, որ տնտեսվեն այդ միջոցները, որոնք ծախսվում են անարդարացի կերպով:

Aravot.am-ը պարոն Բարսեղյանից կարծիք հարցրեց  Գյումրու քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցնող կադրերի որակի մասին, արդյո՞ք ճիշտ են ընտրված նրանք:

«Ես չեմ որոշում բնականաբար այս կամ այն պաշտոնյայի լինել-չլինելը և երբեք էլ կաշկանդված չեմ եղել ազատորեն արտահայտել իմ դիրքորոշումը: Ինձ համար անընդունելի ու անհասկանալի է նախկին ոստիկանների ներկայությունը քաղաքապետարանում` որպես տարբեր պաշտոններ զբաղեցնող  մարդիկ: Գուցե սխալվում եմ, գուցե ոստիկան ժամանակ ինքը ոստիկան է եղել, հիմա բարեխիղճ  տեղական ինքնակառավարման պաշտոնյա է, ժամանակը պիտի ցույց տա, տեսնենք ինչ է»,-ասաց Լևոն Բարսեղյանը:

Իսկ Գյումրու քաղաքապետարանը Սամվել Բալասանյանի կողմից  բարեկամախեղդ անելու մասին ասաց. «Ես քիչ առաջ իմ անձնական սկզբունքը ներկայացրեցի, օրինակ`ես պարտավորություն ունեմ, եթե հանկարծ իմ մերձավոր ազգականներից մեկը ազգակցական կապի մեջ է մտնում քաղաքապետի, տեղակալների, քարտուղարի, բաժինների պետերի հետ, ես դուրս եմ գալիս ավագանու անդամից, ես համարում եմ, որ դա կսկսի կաշկանդել իր ազատությունը:

Ավագանու շատ անդամներ կարող են այդպես չհամարել, ես մեղադրելու բան չունեմ, սա իմ բարոյական դիրքորոշումն է, ամեն մարդ ինքը պիտի դատի, եթե օրենքով  սահմանված չէ: Օրինակ՝ ասենք  օրենքով արգելված է ավագանու անդամին արգելել աշխատել նույն համայնքում, համայնքապետարանում`

վճարովի աշխատանքում: Սա օրենքով սահմանված շատ հստակ արգելք է, բայց օրենքով արգելված չէ ավագանու անդամին ունենալ գազելի գիծ: Օրենքով արգելված չէ, բայց ես համարում եմ, որ երբ ավագանու անդամը գազելի գիծ ունի, սա սկսում է խոչընդոտել իր ավագանու անդամի պարտականությունների պատշաճ կատարմանը` անկախ ինտելեկտից: Եվ սուտ է, չհավատաք, եթե որևէ մեկը, քաղաքապետի տեղակալը X քաղաքում , որը գազելի գծեր ունի, կասի թե ` հա դա չի խոչընդոտում իմ աշխատանքին: Ո՞նց չի խոչընդոտում, դա շահերի բախում է:

Հիմա օրենքի տեսանկյունից պիտի նայվի էդ հարցերը, եթե օրենքը չի հակասում կոնկրետ ազգականի աշխատանքը քաղաքապետարանում, քաղաքապետի կողքին, եթե բարոյականությունը թույլ է տալիս, պիտի աշխատեն…Ես լինեի, չէի անի, դա իմ անձնական մոտեցումն է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Հայաստանը թաղված է անբարոյականության ճահճում: Չգիտես ինչու մեզանում անբարոյականություն համարվում է միայն պոռնկությունը և ամուսնական դավաճանությունը:
    Բայց որ ճրագով անգամ փնտրելով չես գտնի գոնե մի քանի հազար արժանապատվության զգացում ունեցող, իր խոսքի տեր, ճշմարտախոս, ազնիվ, ստամոքսին ոչ գերի, օրենքին հնազանդ, պատվախնդիր տղամարդ, նույնքան ազնիվ, պատվախնդիր տանտիկին, որն իր ամուսնուն առավոտյան աշխատանքի ճանապարհելիս ասում է,- իմ տուն հարամ հաց չբերես, իմ երեխան հարամ հաց չպիտի՛ ուտի,- դա անբարոյականություն չի համարվում: Ողբալի է……..

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930