Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Հայկական պատմական շենքը վարձակալման է տրվել որպես հյուրանոց

Նոյեմբեր 12,2013 21:56

Թուրքիայում պատմական շենքը հայ համայնքին վերադարձնելուց հետո այն վարձակալման է տրվել և կօգտագործվի որպես հյուրանոց: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:

«Սելամեթ հան» (փրկության տուն) շենքը Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց հիմնադրամին է վերադարձվել 2011թ. փետրվարին: Հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է, որ շենքը տրվել է վարձակալության և ավելացրել, որ այն ծառայելու է որպես հյուրանոց և ռեստորան, իսկ ստացված եկամուտն ուղղվելու է հիվանդանոցին:

«Սելամեթ հան»-ը գտնվում է Ստամբուլի Էմինոնը թաղամասում: Այն կառուցել է ճարտարապետ Հովսեփ Ազնավուրը, իսկ 1954թ. գործարար Գալուստ Գյուլբենկյանը  նվիրաբերել Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցին: Կառավարությունը շենքը առգրավել էր 1974թ.:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930