1918թ. կնքված զինադադարի կապակցությամբ Ֆրանսիայի հայ համայնքը նոյեմբերի 11-ին հավաքվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանոցում Զորավար Անդրանիկի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու: Հայտնում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը:
Դրանից հետո նրանք մեկ այլ արարողությամբ հիշատակի տուրք են մատուցել Ֆրանսիայի Հանրապետության համար զոհված հայ զինվորներին: Ֆրանսիայի կրթության նախարարության պատվիրակ Ժորժ Պը-Լանժևան երկրի անունից ծաղիկներ է դրել հայկական հուշարձանի տակ:
Ըստ վավերագրության, Առաջին աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիայի կողմից 700 հայ է զոհվել ռազմի դաշտում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ