News.am. «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանին արդեն չորս օր է՝ հետեւում է «Մերսեդես» մակնիշի մգեցված ապակիներով սեւ մեքենան:
«Նոյեմբերի 8-ին տեսել եմ այդ մեքենան, նոյեմբերի 9-ին էլ, որ իջնում էի Օպերա, կրկին տեսա էդ մեքենան, սկսեցի քայլել, էլի հետեւիցս եկավ, ու երեկ էլ եմ տեսել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց 14-ամյա Շահեն Հարությունյանը:
Շահենն ասաց, որ մեքենայի համարանիշը չի հիշում. «Նոյեմբերի 11-ի երեկոյան 7։30 պարապմունքի գնալիս նկատեցի այդ մեքենան, սկսեցի արագ քայլել, այդ ավտոմեքենան էլ սկսեց արագ գալ, սկսեցի վազել, ավտոմեքենան ավելի արագացավ, զանգեցի ընկերներիս, ինձ ընդառաջ եկան, հետո արդեն տեսանք, որ մեքենան էլ չկա»:
Մանրամասները՝ News.am-ի կայքում:
Տեսանյութը՝ News.am-ի