Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայտարարությունը

Նոյեմբեր 12,2013 18:53

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայտարարությունը

Սիրելի հայ ժողովուրդ:

Խոսքս ուզում եմ ուղղել համայն հայությանը՝ անկախ բնակության վայրից, քաղաքական հայացքներից, հասարակական ակտիվության աստիճանից և այլ բազմաթիվ՝ մեզ բոլորիս իրարից տարբերող գործոններից:

Մենք բոլորս ունենք տարբեր արժեքային համակարգ, տարբեր կարծիքներ, տարբեր հոգսեր, տարբեր ընկալում՝ կյանքի այս կամ այն իրավիճակի հետ կապված: Անգամ հայրենասիրության աստիճանն է լինում տարբեր: Սակայն մեկ հարցում մենք միակամ ենք, մեկ հարց շատ կարևորում և մի գուցե առավել բարձր ենք դասում մնացածից: Եվ այսօր հենց այդ հարցն ենք կարծես սարքել շահարկման առարկա, անցել չափն ու սահմանը, մեղադրանքներ ենք հնչեցնում միմյանց՝ սկսած խիղճը վաճառելուց և վերջացրած պապերի հիշատակի ինչ-որ պատգամերով:

Այսօր մենք հասել ենք նրան, որ կարողանում ենք ինչ-ինչ երևույթների չակերտավոր արատավոր լինելն առավել գունեղ ներկայացնելու համար հայտարարել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը կողմ քվեարկելու մասին: Հուսով եմ, միայն հայտարարել, այլ ոչ թե փաստացի իրականացնել այս նոնսենսի հասնող երևույթը, քանզի ուզում եմ հավատալ, որ չկա և ոչ մի հայ, ով կարող է այս հարցը դարձնել «հերոսացման» առիթ:

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցն այս պահին քննարկելն արդեն իսկ արկածախնդրություն է: Նախագծի հեղինակի խոսքում ես չլսեցի որևէ հիմանվում կամ փաստարկ, ես չտեսա բանական մոտեցում, չտեսա այլընտրանքային լուծման ուղի: Շատ հեշտ ամպագոռգոռ արտահայտություններ անել՝ բանակցությունների ձախողում, առիթ անվստահություն հայտնելու ԼՂՀ հարցում իշխանության վարած քաղաքականությանը, խիղճ, պապեր, Պոնտոս, Կապադովկիա..

Լավ, մի հարց՝ ասենք, թե մի պահ մթագնի մեր գիտակցությունը և մենք վերջ տանք Մինսկի խմբի այսպես կոչված ձախողված բանակցություններին.. Փոխարենը ի՞նչ է առաջարկվում: Ի՞նչպես ենք կարգավորելու հիմնախնդիրը: Ո՞րն է ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը այս նախագծի վերաբերյալ.. Ի՞նչ է տալիս մեզ այս խիստ հայրենասեր նախագիծը:

Պատասխաններ չկան:

Հայրենասիրության խիստ սրացմամբ տոգորված իմ գործընկերներին կոչ եմ անում մնալ բանականության սահմաններում, առաջնային և գլխավոր դասել գերնպատակը՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ և հայանպաստ լուծումը:

Սա է միակ ճիշտ որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Գեղեցիկ կին է;

  2. Maxim says:

    Սիրելի Նաիրա Կարապետյան, որպեսզի ես վստահ լինեմ Ձեր կոչին, որ ,,Սա է միակ ճիշտ որոշումը,,
    ապա խնդրում եմ բացի Մինսկի խմբից, բերեք գոնե մեկ տրամաբանական վերլուծություն, որը կասի
    ճանաչման վտանգի մասին: Չե՛ որ տասնյակ երկրներ մեզ ասում են,՝ իսկ դուք ինչու՞ չեք ճանաչում, նոր որից հետո մեզ դիմում:
    Եթե ձեր կուսակցության գործունեությունը այդքան հակաժողովրդական և հակաազգային չլիներ, մի գուցե ինձ քիչ ավելի հեշտ կլիներ Ձեր կոչիը ընդունելու: Ձեր կուսակցուտյան ողջ գործունեությունը ազգակործան է, թալանի, ստի, կեղծիքի վրա հիմնված, որը իր այդ գործունեությանբ կոտրել է Հայ ժողովրդի բարոյական ողնաշարը:
    Ինչպես յուրաքանչյուր նորմալ Հայի, այդ թվում և իմ մեծ մտահոգությունը կա ԼՂՀ-ն հարցի արդար
    և մարդկային լուծմանը, որի ժողովուրդը պետք է ապահով ապրի ու ստեղծագործի իր երկրում, իր
    պատմական հողի վրա: Սակայն անկեղծ ասած, ինձ ավելի մտահոգում է՝ Հայաստանի ճակատագիրը,
    որը ի շնորհիվ ձեր կուսակցության, բերել է հեղինակազրկման և ներսում, և դրսում: Խոսեք՝ այդ նասին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930