Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի «Երևանը մեր տունն է» շարժման անդամ ավագ դպրոցականներ իրենց նախաձեռնությամբ այցելել են Երևանի Երեխաների խնամքի և պաշտպանության համար 1 գիշերօթիկ հաստատություն։
Շարժման մասնակիցների խոսքով՝ այս նախաձեռնությամբ իրենք ցանկացել են հաստատության սաներին հետաքրքիր օր պարգևել։ Ավագ դպրոցականները իրենց հետ բերված մթերքով խմորեղեն և այլ ուտեստներ են պատրաստել գիշերօթիկի սաների համար, ինչպես նաև մուլտհերոսների կերպարներով ու բազմազան խաղերով զվարճացրել կրտսեր խմբերի երեխաներին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն