Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է մինչև մեկ տարով հետաձգել պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի կիրառումը

Նոյեմբեր 12,2013 18:26

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի այսօրվա հայտարարությունը

 

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ներդրվող պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ խնդիրը: Նախատեսվում է, որ այդ բաղադրիչի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնելու 2014 թվականի հունվարի 01-ից, այնինչ աշխատավարձը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում շոշափելի չափով բարձրացվելու է 2014 թվականի հուլիսի 01-ից միայն: Այս պայմաններում քաղաքացիների՝ սպառման նպատակով տնօրինվող եկամուտը առնվազն 5%-ով նվազելու է:

Ընդ որում, ընդամենը 1.5 ամիս է մնացել համակարգի գործարկման սկզբին, սակայն դեռևս պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեության կազմակերպման համար լիցենզիա ստացած կազմակերպություն չկա:

Նման պայմաններում օրենքի ուժի մեջ մտնելը 2014 թվականի հունվարի 01-ից որևէ դրական արդյունքի չի կարող հանգեցնել: Հակառակը, այն հղի է բազմաթիվ խնդիրներով, որի հետևանքները համակարգի գործարկման ժամկետը չհետաձգելու պարագայում կարող են առանց այդ էլ լավագույն վիճակում չգտնվող սոցիալ-տնտեսական պայմաններն էլ ավելի ապակայունացնել:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում եմ սահմանել, որ պարտադիր կենսաթոշակային բաղադրիչին վերաբերող դրույթներն ուժ մեջ մտնեն ավելի ուշ, օրինակ, մեկ տարի հետո, իսկ եթե մեկ տարով հետաձգումը հնարավոր չէ, ապա առնվազն 2014 թվականի հուլիսից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Ռուսաստանում այդ համակարգը տապալվեց; Գոնե ուրիշի օրինակը դաս չէ՟

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930