Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2013թ.-ի նոյեմբերի 12-ի նիստում

Նոյեմբեր 12,2013 18:02

Այսօր Բաղրամյան 26-ում հացադուլ անող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին ժամը 11:50-ի սահմաններում 4 ոստիկաններ, բռնի ուժ կիրառելով, նստեցրել են շտապօգնության մեքենան և տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանների բռնի գործողությունները տեղի են ունեցել Խուդոյանի 8 ամյա աղջիկ երեխայի ներկայությամբ:

Ոստիկանների կողմից Աշոտ Խուդոյանի նկատմամբ բռնի ուժի գործադրումը և նրա կամքին հակառակ նրան հիվանդանոց տեղափոխելը արձանագրվել է epress.am լրատվամիջոցի կողմից:

Բռնի ուժով Էջմիածնի հիվանդանոց տեղափոխված Աշոտ Խուդոյանի կինն ու անչափահաս երեխաները Էջմիածնից Երևան են եկել՝ շարունակելու Խուդոյանի հայտարարած նստացույցը: Ինձ հետ զրույցում Խուդոյանի կինը՝ Հեղինե Մակարյանը, իր զայրույթն արտահայտեց ոստիկանների գործողությունների վերաբերյալ: Բաղրամյան 26-ի դիմացի մայթին նստացույց անող մայրն ասաց, որ կապվել է Աշոտ Խուդոյանի հետ, ով նրան հայտնել է, թե իրեն հոգեբուժարան են տարել, սակայն նա չգիտի, թե որ հոգեբուժարանն է դա:
Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց նկատմամբ ոստիկանների կողմից ոչ իրավաչափ ուժ կիրառելը, կամ բողոքի ակցիայի անցկացման անօրինական միջամտությունն ու խոչընդոտումը կրկին դառնում են համատարած և կրում են զանգվածային բնույթ:
Առավել հաճախակի են դարձել բնակելի շենքերի հարակից տարածքների ապօրինի շինարարության դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության և նրանց ապօրինի գործողությունները սպասարկող անձանց կողմից հարձակումները:
Դիմադրություն ցուցաբերողների նկատմամբ հարձակման և բռնի ուժի կիրառումը ոստիկանների կողմից այս պահին դյուրին է, քանի որ դիմադրության օջախները ցրված են և ոչ կանոնավոր: Այս իրավիճակը օգնում է բռնազավթիչներին երկարացնել իրենց ապօրինի գործունեության ժամկետը:
Ընդվզման ժամանակ քաղաքացիները հայտարարում են. «դիմադրության օջախները ծնվում են մեր մեջ ապրող առյուծից և ընդվզում են մեզ շրջապատող բորենիների դեմ և հիշեցնում մեզ, որ նախկինում հայկական բարձրավանդակում բնակվում էին առյուծները: Զուգահեռ հայ ազգը պետք է վերածնվի և դառնա նոր առյուծ իր ազգի համար: Հազարավոր բորենիներ չեն կարող հավասարվել մեկ առյուծի, քանի որ առյուծը ծնվել է, որպեսզի հաղթի բորենիներին»:
Եկեք կազմակերպվե´նք, ցույց տանք դիմադրություն, միասնաբար առյուծի նման դուրս գանք բորենիների դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Աստված քեզ պահապան, քո հարազատների հետ միասին: Հերոս Հայուհի, Ազնիվ ու Հերոս ԶԱՐՈՒՀԻ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930