Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոխվարչապետն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր

Նոյեմբեր 12,2013 17:54

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Վայոց ձորի մարզում ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին:
Ջերմուկ քաղաքում փոխվարչապետը ներկա գտնվեց համայնքային նշանակության մի շարք օբյեկտների վերաբացման արարողություններին: Քաղաքում վերանորոգումից հետո դռներն են բացել մանկապարտեզը, երաժշտական դպրոցն ու երիտասարդական կենտրոնը: Մանկապարտեզի ու երաժշտական դպրոցի շենքերը, որոնք նախկինում անմխիթար վիճակում էին, նորոգվել են “Գեոթիմ” ընկերության միջոցներով` վերջինիս կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում: Այսուհետ մանկապարտեզի ավելի քան 60 եւ դպրոցի 140 սաները հնարավորություն կունենան հաճախել անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված հաստատություններ: Երկու շենքերի հիմնանորոգման համար ընդհանուր առմամբ ծախսվել է շուրջ 100 մլն դրամ, իսկ մանկապարտեզի գույքը ձեռք է բերվել նախակրթարանների աջակցության պետական ծրագրի շրջանակում:
Փոխվարչապետը եղավ նաեւ Ջերմուկի նորաբաց երիտասարդական կենտրոնում, ծանոթացավ ստեղծված պայմաններին: Շենքի նորոգման համար 19,2 մլն դրամ էր հատկացվել մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրով, մասնավոր ներդրումների շնորհիվ կենտրոնը կահավորվել է, ձեռք է բերվել համակարգչային տեխնիկա: Հիմա արդեն քաղաքի երիտասարդությունը միջոցառումներ կազմակերպելու պայմաններ ունի, կենտրոնում կգործեն նաեւ անգլերենի եւ համակարգչային դասընթացներ, տարբեր խմբակներ:
Ա. Գեւորգյանը գոհունակությամբ նշեց, որ պետական եւ մասնավոր ներդրումների շնորհիվ հնարավոր է եղել իրականություն դարձնել համայնքի բնակիչների համար կարեւոր նշանակություն ունեցող ծրագրերը: Նա հույս հայտնեց, որ հետագայում այդ համագործակցությունը կշարունակվի եւ տեսանելի արդյունքներ կունենա քաղաքի բնակիչների համար:
Փոխվարչապետն այնուհետեւ այցելեց մարզի Զառիթափ, Խնձորուտ համայնքներ, ծանոթացավ առկա խնդիրներին եւ իրականացվող ծրագրերին: Զառիթափում գազիֆիկացման աշխատանքներն ավարտվել են, եւ բնակիչներն արդեն կարող են օգտվել երկնագույն վառելիքից: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը մոտ 200 մլն դրամ է, իրականացվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից, 7 մլն դրամ հատկացվել էր չորրորդ հրատապ ծրագրով` համաֆինանսավորման նպատակով:
Խնձորուտ համայնքում Ա. Գեւորգյանը հանդիպում ունեցավ բնակիչների հետ: Որպես սահմանամերձ համայնք` Խնձորուտն օգտվում է ՀՀ կառավարության 2013թ. N 271-Ն որոշմամբ նախատեսված արտոնություններից, ըստ որի պետության կողմից փոխհատուցվում է հողի հարկի գումարը եւ ոռոգման ջրի վարձավճարի 50 տոկոսը: Բնակիչները գոհունակություն հայտնելով այդ որոշումից` միաժամանակ ներկայացրեցին առկա խնդիրները` հատկապես նշելով ոռոգման ջրի մատակարարման, գյուղտեխնիկայի բացակայության, 80-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցի շենքի վերանորոգման անհրաժեշտության մասին: Փոխվարչապետը խոստացավ հարցերը քննարկման առարկա դարձնել կառավարությունում, ինչպես նաեւ պարզաբանումներ ներկայացրեց բնակչությանը հետաքրքրող մի շարք հարցերի վերաբերյալ: Նա նաեւ տեղեկացրեց, որ 4,5 մլն դրամ է հատկացվել` համայնքի խմելու ջրագծի կառուցման աշխատանքներնավարտելու նպատակով:
Փոխվարչապետն այցն ավարտեց Եղեգնաձոր համայնքում, որտեղ ներկա գտնվեց վերանորոգված Սպանդարյան փողոցի բացման արարողությանը: Պետական ծրագրերով ընդհանուր առմամբ 242 մլն դրամ է հատկացվել մոտ 1,4 կմ ճանապարհի ասֆալտապատման եւ բարեկարգման համար: Ճանապարհը երբեւէ ասֆալտապատ չի եղել, ինչը լուրջ դժվարություն էր առաջացնում բնակիչների համար: Վերջին երկու տարվա ընթացքում քաղաքում ընդհանուր առմամբ հիմնանորոգվել եւ բարեկարգվել է 3 կմ ճանապարհ, որի համար պետական ծրագրերով հատկացվել է շուրջ 450 մլն դրամ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930