Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Նոյեմբեր 12,2013 17:47

Նոյեմբերյան այս շաբաթը երիտասարդական է: Այն մեկնարկել է Երիտասարդության համաշխարհային օրով և կամփոփվի Ուսանողների միջազգային տոնով: Տոները` տոներ (դրանց առթիվ այս ընթացքում կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ), սակայն խոսենք խնդիրներից:

Վերջին տարիներին հսկայական աշխատանք է կատարվել երիտասարդության ոլորտում: Թվարկեմ նպատակային ծրագրերից ընդամենը մի քանիսը, որոնք նաև սոցիալական ուղղվածություն ունեն` մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին, աջակցություն երիտասարդ գիտնականներին, ուսանողական վարկեր, հազարավոր ուսանողների ուսման վարձերի փոխհատուցում: Հզորացել են նաև երիտասարդական դաշտն ու ուսանողական ինքնակառավարման մարմինները: Երիտասարդները դարձել են ավելի համախմբված, նրանց ձայնը լսելի է, նաև` թելադրող:
Արվածը շոշափելի է, երևացող, սակայն երիտասարդները, էությամբ լինելով մաքսիմալիստ, պահանջատեր, մշտապես նորանոր պահանջներ են առաջադրում: Երիտասարդության նման կեցվածքը բնական է և ինչ-որ տեղ նաև՝ ցանկալի. որքան նա լինի ակտիվ, նպատակասլաց, պայքարող, այնքան կշահի ինքը` երիտասարդությունը, և խոշոր հաշվով՝ պետությունը:
Ցավալի է, սակայն, որ որոշ ուժեր, օգտվելով երիտասարդների իմպուլսիվությունից, խնդիրները բարձրացնելու բնական ակտիվությունից ու մաքսիմալիզմից, փորձում են նրան ծառայեցնել սեփական շահերին: Այդ գործընթացն ակնառու է, ուղղորդողներն էլ պարզ երևում են: Մի′ փորձեք չարաշահել երիտասարդների անկեղծությունն ու ազնիվ ձգտումները, մի′ ուղղորդեք դրանք պետականության, եկեղեցու դեմ. այդ էներգիան պետք է ծախսվի հանուն երկրի զարգացման ու հզորացման։
Երիտասարդական շաբաթը ոչ միայն տոնական միջոցառումների շարք է, այլ նաև իրավիճակի վերլուծություն: Տաբեր խմբերի հետ հանդիպումների ընթացքում բարձրացվում են առկա խնդիրները, որոնք համախմբվում են հետագա լուծման նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930