Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդունած որոշման համար մարզպետարանը 3 տարի անց դատի է տվել Բագրատաշենի ավագանուն

Նոյեմբեր 12,2013 17:22

Խնդիրն առնչվում է Բագրատաշենում շուկա գործարկելուն

 

2013թ. սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանը Վարչական դատարանի Սեւանի նստավայր հայց է  ներկայացրել ընդդեմ Բագրատաշենի գյուղական համայնքի ավագանու: Ըստ  «Դատալեքս» կայքի` վարչական հայցով մարզպետարանը պահանջում է անվավեր ճանաչել Բագրատաշեն համայնքի ավագանու 2010թ. ապրիլի 27-ի թիվ 04 նիստի թիվ 20-Ա որոշումը, լուծել որպես այդ որոշման իրավական հետեւանք հանդիսացող, 2010թ. մայիսի 12-ին  Բագրատաշեն գյուղական համայնքի  եւ քաղաքացի Էրիկ Սեդրակյանի միջեւ կնքված վարձակալության պայմանագիրը:

Բագրատաշենի համայնքապետարանից տեղեկացանք, որ հայցը  վերաբերում է Բագրատաշենում տոնավաճառ կազմակերպելու համար տարածք հատկացնելուն: Սույն  վարչական գործով դատաքննության հերթական նիստը նշանակված է դեկտեմբերի 6-ին: Նախկինում տեղեկացրել ենք Բագրատաշենում տոնավաճառ կազմակերպելու հարցի կապակցությամբ   առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ունեցող «Էլագրա» ՍՊԸ-ի եւ հարկային տեսչության,  հարկային տեսչության եւ թվով 10  բագրատաշենցիների միջեւ դատական վեճերի մասին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930