Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թանգարանային գործերը վտանգված են (Տեսանյութ)

Նոյեմբեր 12,2013 17:21

shota2Փիլիսոփա եւ գեղանկարիչ Շոթա Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ստիպված է ազատել այն տարածքը, որտեղ շուրջ 10 տարի ստեղծագործել է: Այժմ նա չգիտի, ինչպես վարվել մոտ 200 գեղանկարչական եւ շուրջ 300 գրաֆիկական աշխատանքների հետ: Նկարիչը պատրաստ է իրեն տարածք տրամադրելու դեպքում փոխհատուցել գեղանկարներով, որոնք, ըստ հեղինակի, թանգարանային գործեր են: Նկարչի ժամանակավոր կացարանում ազատ տեղաշարժվելու հնարավորություն չկար՝ նկարները ուղղակի շարված էին իրար վրա, եւ մեծ էր վնասվելու հավանականությունը: Հավելենք, որ արժանապատվությունը եւ համեստությունը Շոթա Խաչատրյանին թույլ չի տալիս բարձրաձայնել իր ներկայիս «կարգավիճակի» մասին:

Նկարչի հետ հարցազրույցը՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Էմմա says:

    Ցավալի է, տաղանդավոր գեղանկարիչը ,որը ազգային արժեք է,որի աշխատանքները հիացմւնք,զարմանք,երկար խորհելու առիթ է տալիս,ասօր փոխարենը նոր գլուխգործոցներ ստեղծի,զբաղված է հացի և կացարանի ելք գտնելով:

  2. Ռուզան says:

    Ձեր հոդվածից հասկացա ,որ Շոթա Խաչատրյանը մեր օրերի Մոդելյանին է.Ամոթ մեզ,որ մեր ազգի մեծերին այսքան նվաստ ենք պահում:
    Սուպերմառկետներ,սիթիներ,նորակառույցներ,կազինոներ….ինչ ասես ու ինչքան ասես: Գեղանկարչություն , սիրող,գնահատող, մեր մեծահարուստները մի քանի կտավ գնելով ,որը կլինի բարեգործություն մեծ շահույթով, հնարավորություն կտաք արվեստագետին կացարանի հարց լուծել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930