Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ վերընտրվեց Իշխան Զաքարյանը. ներիշխանական զարգացումնե՞ր, թե՞փորձված թանը անփորձ մածունից լավն էր

Նոյեմբեր 12,2013 17:16

Այսօր 88 կողմ, 13 դեմ քվեարկության արդյունքներով Իշխան Զաքարյանը վերընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահ: 
Իշխան Զաքարյանի վերընտրման հարցը վերջին օրերին քննարկման լուրջ թեմա էր դարձել: Նշենք, որ այս հարցի կապակցությամբ դիրքորոշումները միանշանակ չէին: Օրինակ` իշխող կուսակցության դաշտից ի պաշտպանություն Զաքարյանի տարբեր կարծիքներ էին հնչում: Մասնավորապես այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ասաց. «Ենթադրենք մարդը որոշ բաների գույներ խտացրել է, բայց իրականության մեջ բացահայտումներ է արել: Եթե այդ քննադատության համար Իշխան Զաքարյանին չմիջնորդեինք և չառաջարկեինք նրա թեկնածությունը, պիտի ասեին, որ որևէ մեկը, երբ փորձում է ճշմարտություն ասել, հեռացնում են»:

Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիոսյանից հետաքրքրվեց` այս որոշումը կանխատեսելի՞ էր, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե ՀՀ նախագահի մոտ հրավիրված հայտնի խորհրդակցության տրամաբանությամբ շարունակվեր, ապա նմանատիպ նշանակումը կանխատեսելի չէր լինի: Բայց դա իշխանության տրամաբանության շրջանակներում ամբողջությամբ տեղավորվում է: Ինձ համար էական չէր, թե ով կլիներ իշխանության Վերահսկիչ պալատի նախագահը, քանի որ իշխանության մեկ հատվածը չի կարող մյուսին վերահսկել: Ըստ էության, սա դառնում է ձևական պաշտոն , քանի որ, եթե Իշխան Զաքարյանը հայտնում է բազմամիլիոն դոլարների յուրացումների մասին, հետո պարզվում է, որ համապատասխան ընթացակարգերով քննություն տեղի չի ունեցել, նախագահն իր մոտ կանչում է խորհրդակցության, ասում, թե սխալ ես ասում, դա ցույց է տալիս, որ վերահսկիչ պալատը անկախ մարմին չէ և ձևական գործառույթ է իրականացնում և եթե այդպես է, ապա ի՞նչ տարբերություն` ով կլիներ նախագահը: Որակական փոփոխություններ պետք է լինեին, իսկ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ վերահսկիչ պալատը ամբողջությամբ ղեկավարում է ընդդիմությունը»:
Մեր հարցին` ի՞ն չ փոխվեց հայտնի խորհրդակցությունից հետո, որ Իշխան Զաքարյանը վերընտրվեց, պարոն Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Եղել են որոշակի ներիշխանական գործընթացներ, որոնք հանգեցրել են նրան, որ իշխանությունը եկել է այն համոզման, թե փորձված թանը անփորձ մածունից միշտ ավելի լավ է: Տարբեր ինֆորմացիաներ եղան բարեխոսումների մասին, խորհրդակցությունից հետո Իշխան Զաքարյանը որևէ քայլ չիրականացրեց, ամեն ինչ կառավարելիության շրջանակներում էր տեղի ունենում, կարծես խորհրդակցությունը կառավարությանը պաշտպանելու քայլ էր և հասարակության աչքին միակուռ իշխանության այս թեզի հաստատումը ցույց տալու համար, որից հետո քանի որ որևէ փոփոխության անհրաժեշտություն չեն գտել, թողել են Իշխան Զաքարյանին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930