Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռարձակել ավագանու նիստերը եւ լրացնել վավերացվող պայմանագրերի շարքը

Նոյեմբեր 12,2013 17:11

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներ Ա. Բախշյանը, Ս. Սաֆարյանը, Գ. Բաղդասարյանը նոյեմբերի 11-ին շրջանառության մեջ են դրել որոշման նախագիծ Երեւանի ավագանու Կանոնակարգում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին: 

Նախագծով առաջարկվում է քաղաքապետարանի պաշտոնական կայքում հեռարձակել Երեւանի ավագանու հրապարակային նիստերը: Առցանց հեռարձակումը թեեւ չի կարող փոխարինել քաղաքացիների՝ ավագանու նիստերին ֆիզիկապես մասնակցելու օրենքով ամրագրված իրավունքին, այդուհանդերձ այդ իրավունքի մասնակի իրացման գրավական է: Առցանց հեռարձակումը նաեւ կնպաստի ավագանու աշխատանքների թափանցիկությանը, դրանց նկատմամբ հանրության ուշադրության ավելացմանը:
Որոշման նախագծի հաջորդ կետով առաջարկվում է Երեւանի քաղաքապետի կնքած ու ավագանու կողմից վավերացման ենթակա պայմանագրերի շարքին դասել հանրային ծառայությունների ոլորտում քաղաքապետի եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջեւ կնքվող պայմանագրերը:
Ներկա դրությամբ Երեւանի բնակչությանը մատուցվող բազմաթիվ ծառայությունների դեպքում քաղաքապետի ու իրավաբանական անձանց միջեւ կնքված եւ կնքվող պայմանագրերը շրջանցում են ավագանու ինստիտուտը, ինչը ծնունդ է տալիս հարցերի եւ կասկածների, ինչպես օրինակ վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման «Փարքինգ սիթի» ՓԲԸ-ի հետ քաղաքապետի կնքած պայմանագիրը:
Ի դեպ երկու առաջարկներն էլ բխում են ոչ միայն իրավիճակից, այլեւ նախատեսված են եղել «Բարեւ Երեւան» դաշինքի նախընտրական ծրագրով:
«Բարեւ Երեւան» խմբակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930