Սպորտի ոլորտում Հայաստանի եւ Ուրուգվայի համագործակցության առիթով Հայաստանում գտնվող Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի նախարար, տիկին Լիլիամ Քեշիշյանի հետ հանդիպման ավարտին Aravot.am-ը Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին հարցրեց, թե հնարավո՞ր է` Ուրուգվայում բարձրակարգ հայ մարզիկ լինելու դեպքում նրան հրավիրել Հայաստանի ազգային հավաքական: «Շատ կուզեի, որ այդպես լիներ: Բայց իմ վեց ամիսների փորձով համոզվել եմ, որ բավականին դժվարություններ են լինում: Այլ երկրից մարզիկ բերել, քաղաքացիություն տալ` բարդ գործ է: Անգամ կացության կարգավիճակի պարագայում մեծ խնդիրներ են լինում: Բայց եթե գտնվեն այդ աստիճանի բարձրակարգ մարզիկներ, որոնք արժանի լինեն հրավիրվելու Հայաստանի հավաքականներ, կարծում եմ, երկրի ղեկավարի մակարդակով այդ խնդիրը կլուծվի», -պատասխանեց Յուրի Վարդանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ