ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի (այսուհետ՝ Փաստաբանական դպրոց) խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի նախաձեռնությամբ Փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի 05.11.2013թ. որոշմամբ դպրոցում ստեղծվել է Ուսումնական գործընթացի որակի գնահատման հանձնաժողով՝ հինգ անդամի կազմով։
Կառավարման խորհրդի որոշմամբ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սիմոն Բաբայանը։
Խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ Հանձնաժողովի անդամներ են նշանակվել Հարություն Գագիկի Հարությունյանը, Կարեն Ռաֆայելի Հովհաննիսյանը, Սյուզաննա Վազգենի Խչեյանը և Ռոման Ռուբենի Ահարոնյանը։
Հանձնաժողովը՝
– ուսումնասիրում է Դպրոցում կազմակերպվող ուսումնական գործընթացը.
-ուսումնասիրում է դասընթացների քանակական և որակական ցուցանիշները` այդ թվում համեմատելով դասավանդվող նյութի և վերջինիս ծավալի համապատասխանությունը ավարտական ատեստավորմանը ներկայացվող պահանջներին.
-հարցումների միջոցով ճշտում է ունկնդիրների դժգոհություններն ու առաջարկությունները.
-հետազոտում է դասավանդվող առարկաները և վերջիններիս համապատասխանությունը առարկայական ծրագրերին.
-ուսումնասիրում է դասախոսների անձնական գործերը.
-իրականացնում է դասալսումներ.
-ուսումնասիրում է ունկնդիրների վարքագիծը` այդ թվում ներկայությունները և պահվածքը դասերի ժամանակ.
– հետազոտում է առարկայական ծրագրերի ձևավորման չափորոշիչները.
-ուսումնասիրում է Դպրոցի ներքին իրավական ակտերի համապատասխանությունը սահմանված չափանիշներին.
-ուսումնասիրում է ավարտական քննությունների հարցաշարերը` համեմատելով փաստաբանական արտոնագիր ստանալու համար ներկայացվող պահանջների հետ:
ՀՀ փաստաբանների պալատ