Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց PEMPAL ծրագրի 26-րդ քառօրյա աշխատաժողովը

Նոյեմբեր 12,2013 16:47

Նոյեմբերի 12-ին Երևանում մեկնարկեց PEMPAL (Պետական ծախսերի կառավարում-նախնական ուսուցման աջակցում) ծրագրի հանրային հատվածի ներքին աուդիտորների համար նախատեսված 26-րդ քառօրյա աշխատաժողովը, որին մասնակցելու և ՀՀ ներքին աուդիտի փորձին ծանոթանալու համար Հայաստան են ժամանել թվով 30 ներկայացուցիչներ տարբեր երկրներից (Խորվաթիա, Հունգարիա, Մոլդովա, Սլովենիա, Գերմանիա, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, Ղրղըզստանի Հանրապետություն):
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կքննարկեն ներքին աուդիտի մեթոդաբանությանը և կառավարման համակարգում դրա կիրառմանը, պլանավորման ռիսկերին, ուսուցման ու հավաստագրման համակարգին, ներքին աուդիտորների անկախությանն առնչվող և այլ հարցեր:
Ծրագիրն իրականացվում է 2006 թվականից Համաշխարհային բանկի աջակցությամբ, որը նպատակ ունի աջակցել Եվրոպական և Կենտրոնական Ասիայի 22 երկրներում պետական ծախսերի ֆինանսական կառավարման բարեփոխումներին: Այս պարբերական հանդիպումները փորձի փոխանակման միջոցով գործնական լուծումներ են տալիս հանրային ներքին աուդիտի բարեփոխումների իրականացմանն առնչվող առաջնային հիմնախնդիրներին:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930