Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը եւ Ուրուգվայը կհամագործակցեն սպորտի ոլորտում

Նոյեմբեր 12,2013 16:26

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանին այսօր ընդունեց նախարար Յուրի Վարդանյանը: Նա ուրուգվայցի իր հայ գործընկերոջը պարգեւատրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության անվանական ոսկե ժամացույցով:
Հանդիպման ավարտին նախարարները լրագրողներին տեղեկացրին, որ երկու երկրների միջեւ սպորտի ոլորտում համագործակցելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ որ փաստաթուղթը կստորագրվի այսօր` կառավարությունում:
Յուրի Վարդանյանն ասաց, որ իրենք աշխատելու են հիմնականում այն մարզաձեւերում փորձի փոխանակման ուղղությամբ, որոնք զարգացած են Հայաստանում եւ Ուրուգվայում: «Կարեւորն այն է, որ տիկին Քեշիշյանը մեծ ուրախությամբ ընդունեց առաջարկները», -ասաց Յուրի Վարդանյանը:
Տիկին Լիլիամ Քեշիշյանը, շարունակելով իր գործընկերոջ խոսքերը, ավելացրեց, որ երկու երկրներն սկսելու են աշխատել պայմանագրի վրա: «Օրինակ, Ուրուգվայն աչքի է ընկնում ֆուտբոլով, ուստի կարող ենք ֆուտբոլում փորձի փոխանակում անել: Ինչու չէ, նույնը կարելի է անել շախմատի ոլորտում եւ այլ մարզաձեւերում, որոնցից երկու երկրներից մեկն ավելի ուժեղ է իրեն զգում: Հայկական ծագում ունեցող երկու հայ լողորդներ մասնակցել են Համահայկական համաշխարհային խաղերին: Կարծում եմ, համագործակցությունը հնարավոր կլինի», – ասաց տիկին Քեշիշյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930