«Ես երբեք որևէ մեկի ծառան չեմ եղել ու չեմ լինելու, ես ընկեր եմ մարդկանց հետ»,- Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ հավատարիմ չմնացիք ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին, մինչդեռ ժամանակին նրա թիմից էիք համարվում, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Պարոն Մինասյանը, շարունակելով միտքն, ասաց. «Ես մարդկանց հետ ընկերություն եմ անում և շարունակում եմ անել, այդ թվում նաև Կարեն Կարապետյանի հետ` իր շիտակության համար, ինչը քչերի մոտ կա»:
Իսկ թե այժմ իրեն պարոն Մինասյանը ո՞ր թիմից է համարում, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Ես համարում եմ ինձ ՀՀԿ թիմից, երկրի նախագահի թիմից: Կարեն Կարապետյանի հետ ես ընկեր եմ եղել ու շարունակում եմ լինել: Ես հարգում եմ նրա մարդկային տեսակը, նա շիտակ է մարդկային հարաբերությունների մեջ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ