Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանաչումը լավ առիթ կլինի Ադրբեջանի համար՝ ձերբազատվելու Մինսկի խմբի ձևաչափից»

Նոյեմբեր 12,2013 16:05
shavarsh qocharyan

«Հայաստանը չպետք է այս փուլում ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Խոսքը դե յուրե ճանաչելու մասին է, որովհետև դե ֆակտո մենք վաղուց ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, մեր հարաբերությունները կառուցվում են որպես երկու իրավահավասար սուբյեկտների հարաբերություններ: Ավելին, պետք է ասեմ, որ 100 պայմանագրեր կան երկկողմանի, որոնք կարգավորում են երկու կողմերի հարաբերությունները»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ:

Շավարշ Քոչարյանն ասաց, որ Հայաստանում բոլորի նպատակն է ԼՂՀ միջազգային ճանաչումը, և այդ նպատակը ՀՀ-ն հետապնդում է նաև բանակցային գործընթացում. «Մենք ամենևին կողմ չենք, որ ճանաչելով՝ մնանք միայնակ, ինչպես դա եղել Հյուսիսային Կիպրոսի դեպքում, որին միայն Թուրքիան է ճանաչել: Բանակցությունները գնում են Մինսկի խմբի ձևաչափով, և այն հանգմանքը, որ առաջընթաց չկա, պայմանավորված է միայն մեկ հանգամանքով՝ Ադրբեջանի դիրքորոշումով: Եվ քանի դեռ այդ դիրքորոշումն այդպիսին է, դա նշանակում է, որ պահպանվելու է ստատուս քվոն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը խելքը գլուխը չհավաքի»:
Փոխարտգործնախարարը հիշեցրեց, որ Մինսկի խմբի եռանախագահությունը ունի երկու առաքելություն` նպաստել, որպեսզի կողմերը կարողանան գալ ընդհանուր համաձայնության, որի արդյունքում պետք է երեք կողմերը ընդհանուր խաղաղության պայմանագիր մշակեն եւ պետք է հիշել, որ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներն են: Քոչարյանը նաեւ հիշեցրեց, որ գրեթե ամեն օր համանախագահների շուրթերից հնչում է հարցի խաղաղ կարգավորման տարբերակը, ինչը նա համարում է Ադրբեջանի համար զսպաշապիկ: Ըստ նրա՝ որեւէ արկածախնդրություն անմիջապես հակադարձ հարված է ստանալու արդեն անվտանգության տեսանկյունից. «Ադրբեջանի երազանքն է ձերբազատվել այդ ձևաչափից կամ առնվազն լղոզել այդ ձևաչափը: Խնդիրն ամենևին նրանում չի, որ մենք վախվխած ենք պատերազմից, ցանկացած առողջ մարդ երբեք չի ձգտի պատերազմի, եթե դա քո հայրենիքի պաշտպանության խնդիրը չի: Այդ տեսակետից մենք շատ քաջ գիտակցում ենք, որ այն, ինչն այսօր Ադրբեջանը հայտարարում է՝ առավելություն ռազմական ծախսերի, և այլն, և այլն, 90-ականներին այդ հարաբերակցությունն անհամեմատ ավելի շատ շեղվում էր դեպի Ադրբեջան, արդյունքը տեսանք: Այդ տեսակետից ներկա փուլում ճանաչումը լավ առիթ է Ադրբեջանի համար՝ ձերբազատվել Մինսկի խմբի ձևաչափից: Հայաստանի Ազգային ժողովը չպետք է այդ հարցում օգնի Ադրբեջանին»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այ,՝ դեմք եմ ասեեեել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930