Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվեց հայ-իտալական հետագա համագործակցությունը

Նոյեմբեր 12,2013 15:04

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է իր դիվանագիտական գործունեությունը Հայաստանում:

Իտալիայի դեսպանը նախարարի հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ թեև իր դիվանագիտական գործունեությունն ավարտվում է, սակայն անձնական ամուր կապեր ունի Հայաստանի հետ:
«Կարող եմ ասել, որ Հայաստանում ապրած այս տարիները մեծ հնարավորություն ընձեռեցին հայացք գցել իմ գործունեությանը և կատարած աշխատանքին: Երբ առաջին անգամ ոտք դրեցի Հայաստան , տպավորությունն այնպիսին էր, թե Իտալիայում եմ և մեր ժողովուրդների նմանությունը մեծ խթան հանդիսացավ արդյունավետ համագործակցության համար»,-նշեց Սկապինին:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը և նախարարին, կարևորեց Հայաստան-Իտալիա հարաբերությունների հետագա դինամիկ զարգացումը` ընդգծելով ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը տնտեսական և քաղաքական ոլորտներում:
Առողջապահության նախարարը մեծապես կարևորեց դեսպան Սկապինիի ներդրումը հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում` բարձր գնահատելով այն աջակցությունը, որն Իտալիան ցուցաբերել է Հայաստանին դեռևս երկրաշարժի տարիներին:
«Առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցությունը նոր փուլ է թևակոխել, ինչին նաև նպաստեց իտալական մի շարք առաջատար բժշկական կենտրոնների սրտային վիրաբույժներից կազմված պատվիրակության այցը Հայաստան: Սրտային վիրաբուժության ոլորտի հայ մասնագետների հետ հանդիպումների ժամանակ համագործակցության նոր հեռանկարներ բացվեցին»,-ընդգծեց Դերենիկ Դումանյանը:
Իտալացի գործընկերներն այդ այցի շրջանակներում ուսումնասիրեցին վերոնշյալ բնագավառում մեր երկրի կարողությունները, ծանոթացան առկա խնդիրներին, հայ մասնագետների հետ քննարկեցին սրտային վիրաբուժության ոլորտում համագործակցություն ծավալելու առավել նպատակահարմար տարբերակները:
Իտալիայի դեսպանն անձամբ մշտապես ակտիվ ու գործնական աջակցություն է ցուցաբերել առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքին:
Հայ –իտալական համագործակցությունն ունի ամուր հենք և դեռևս 1997թ. ապրիլի 2-ին Հռոմում ՀՀ և Իտալիայի առողջապահության նախարարությունների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության հուշագիր է ստորագրվել, որի շրջանակներում պարբերաբար մի խումբ հայ բժիշկներ վերապատրաստվել են Իտալիայի առաջատար հիվանդանոցներում:
ՀՀ առողջապահության նախարարը դեսպան Բրունո Սկապինիին մաղթեց առողջություն և հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930