Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի քաղաքի մեջտեղ փետերն առած մարդկանց տփես»

Նոյեմբեր 12,2013 14:53

«Ի՞նչ հեղափոխություն, ինչի՞ց, Հայաստանից հեչ դուրս եկե՞լ եք, սաղ տեղերն ընտի՞ր ա, հլա ասա տենամ, որտե՞ղ ա լավ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հարցին հարցով պատասխանեց ԱԺ ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Շանթ Հարությունյանի ակցիային: Դիտարկմանը, որ մեր երկրի իրավիճակի մասին ենք հիմա խոսում, Սեյրան Սարոյանը հակադարձեց. «Քու իրավիճակում ի՞նչ վիճակ ա, հլը մի հատ ասա»:

Անդրադառնալով Շանթ Հարությունյանի արարքին՝ Սեյրան Սարոյանը նշեց. «Է դժգոհ ա, տեսար ի՞նչ իրավիճակ ա հիմա, հիմա գո՞հ ա: Հիմա ինքը իրա վիճակից գո՞հ ա: Չի կարելի քաղաքի մեջտեղ փետերն առած մարդկանց տփես, խոմ ըտե՞նց չի: Օրենքի մարդուն ո՞նց ես տփում, էդ օրենքի մարդն իրա գործն ա անում, ինչի՞ համար ա խփում էդ մարդկանց: Ի՞նչ ընդվզում՝ փետերո՞վ, ա՜հ մալադեց»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը չպատժվեց, մինչդեռ օրենքի առջեւ բոլորը պետք է հավասար լինեն, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Արտակ Բադուղյանին ո՞վ էր ասում էթար Սուրենի տան վրեն, հլա ասա: Քու տան վրեն, որ հարձակվեմ, ի՞նչ կանես ինձի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930