Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ շահարկել Արցախի գործոնը` սեփական որոշումները հիմնավորելու համար. Մասիս Մայիլյանը Մաքսային Միության և Ղարաբաղի հիմնախնդրի մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 12,2013 14:49

Երևանի մամուլի ակումբի վիդեո բլոգ. Վերջին շրջանում առավել հաճախ են դարձել քննարկումները, որոնցում Արցախի հիմնախնդիրը կապվում է Մաքսային միության շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ: Մաքսային միությանը միանալու որոշումը հիմնավորվում էր, ի թիվս այլ գործոնների, անվտանգության գործոնով, այսինքն անուղղակիորեն` ղարաբաղյան խնդրի առկայությամբ: Իրավիճակն էլ ավելի խճճվեց Մինսկի հանդիպումից հետո, որի ժամանակ ղարաբաղյան հիմնախնդիրը շոշափվեց, այսպես ասենք, Հայաստանի համար ոչ նպաստավոր համատեքստում:
Այսօր Ռուսաստանի կողմից, կարծես թե, փորձ է արվում` սրբագրել Մինսկում հնչած ոչ-հայանպաստ ձևակերպումները: Այսպես, Երևան այցելած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարեց, որ Թուրքիան չի պատրաստվում մտնել Մաքսային Միություն (ինչի մասին Մինսկում հայտարարել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբայեվը), ինչպես նաև նշեց, որ միայն Մաքսային Միության երկրների կարծիքն է հաշվի առնվելու` Հայաստանի ընդունման հարցում (Մինսկում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն նշել էր, որ պետք է հարցնել նաև Ադրբեջանի կարծիքը): Խրիստենկոն անգամ ավելացրեց, որ Մաքսային Միությունը դրական կարող է անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այնուամենայնիվ, այն հարցը, թե ինչպես կազդի Հայաստանի մասնակցությունը “եվրասիական” ինտեգրման գործընթացին Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացների վրա, շարունակում է բաց մնալ:
Այն մասին, թե ինչպես են այս հարցը դիտարկում Արցախում, զրուցեցինք Լեռնային Ղարաբաղի Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930