Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանողական կուսակցության հայտարարությունը

Նոյեմբեր 12,2013 14:14
pahpanoxakan

1991թ. անկախության հռչակումից ի վեր Հայաստանում լուծված չէ քաղաքակրթական ընտրանքի խնդիրը: Դրածո իշխանությունները շարունակում են ճնշումներն ու հալածանքներն իրական անկախության և ժողովրդավարության կողմնակիցների դեմ՝ փորձելով Հայաստանը ետ տանել դեպի խորհրդային ամբողջատիրական կայսրություն: Այս ծիրում ենք դիտարկում նրանց կողմից Շանթ Հարությունյանի եւ նոյեմբերի 5-ի իրադարձությունների մյուս մասնակիցների կալանավորումը:

Շանթ Հարությունյանի եւ նրա զինակիցների նոյեմբերի 5-ի գործողությունը համարում ենք Հայաստանի Հանրապետության լիակատար ապագաղութացման պայքար եւ, որպես այդպիսին, ողջունում ենք այն:

Ըստ այսմ՝ հայտարարում ենք.

1.      Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղկալանավորների անձերին ու նոյեմբերի 5-ի նրանց ազատագրական գործողությունն անվանարկող ցանկացած գնահատական կհամարենք Հայաստանի քաղաքացիներին ազգային իրական խնդիրներից շեղելու, ապակողմնորոշելու եւ քաղաքական գործընթացները լղոզելու ու խեղաթյուրելու գործակալական փորձ, որն իրենց կարող են թույլ տալ միայն Հայաստանում ներդրված օտարերկրյա հինգերորդ շարասյուները, որքան էլ ծպտվեն քաղաքական կազմակերպությունների անվամբ,

2.      Հայաստանը Մաքսային Միություն մտցնելու որոշումը համարում ենք բիրտ պարտադրանքի եւ ռեալ այլընտրանքի բացակայության հետեւանք, որը, վերջին հաշվով, դատապարտվելու է ձախողման,

3.      1920թ. դեկտեմբերի 2-ին՝ հայ ժողովրդի համար ստորացուցիչ եւ ողբերգական Ալեքսանդրապոլի պայմանագրի տարելիցի օրը Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան նախատեսվող այցի ժամկետը եթե չփոփոխվի, ապա մենք դա կհամարենք ՀՀ քաղաքացիների արժանապատվության եւ մեր պետականության նվաստացման վայրենի դեմարշ:

Ըստ այսմ՝ կոչ ենք անում.

1.      Ազատ արձակել Շանթ Հարությունյանին եւ կալանավորված մյուս անձանց,

2.      Մեր ազգային սգո օր դեկտեմբերի 2-ից մեկ այլ ժամանակահատված տեղափոխել ՌԴ նախագահի այցի ժամկետը:

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ  ԽՈՐՀՈՒՐԴ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930