Հայաստանի ավտոմոբիլային Ֆեդերացիան կազմակերպել է Jeep Throphy Sprint միջազգային մրցություն, « Motul Low Range 2013» խորագրով,որը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 17-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքի հարակից տարածքում:
Մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 40 ավտոմարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից:
Միջոցառումն ունենալու է մրցանակային 4 դասեր. Մինչև 2500սմ խորանարդ, 2501սմ խորանարդ և ավելի շարժիչներ, բացարձակ դաս և քառացիկլերի դաս: Այս մրցաձևը մնացածներից առանձնանում է նրանով, որ բոլոր մասնակիցները միասին 1 ամբողջ ժամ մրցելու են նույն մրցուղու երկայնքով,դրանով իսկ ստեղծելով հանդիսատեսի համար դիտարժան տեսարաններ և սուր զգացողություններ:
Մրցմանը կարող են մասնակցել 18 տարին լրացած այն անձինք, ովքեր ունեն վարորդական իրավունք և ում ավտոմեքենան համապատասխանում է մրցման կանոնակարգի եվ տեխնիկական պահանջներին:
Ընդհանուր մրցանակային ֆոնդ 2.000.000 դրամ:
Միջոցառման գլխավոր հովանավոր «Nakoil» ընկերությունն իր «Motul» ապրանքանիշով:
Հովանավորներ՝ «Ապավեն» ընկերություն, «Vitesse» ընկերություն, «Europrofile» ընկերություն, «Coca-Cola» ընկերություն, «Կարկոմավտո» ընկերություն:
ՀԱՖ քարտուղարություն