Արցախյան պատերազմի ազատամարտիկների կողմից նախաձեռնած կուսակցությունների կլոր սեղանի մասնակից «Քրիստոնեա-Ժողովրդական Վերածնունդ», «Ժողովրդավարական Հայրենիք» և «Հայրենիք ու Պատիվ» կուսակցությունների
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանը գտնվում է համընդհանուր փլուզման շեմին: Պետության դիմագիծը և գործունությունը բնութագրող համակարգը կազմող բոլոր բաղադրամասերի ցուցանիշներն անցել են անթույլատրելի սահմանները: Արդյունաբերությունը կաթվածահար է, գյուղատնտեսությունը`աղետալի վիճակում, պետության կենսագործունեության բոլոր ոլորտները լճացման կամ անկման մեջ են: Արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետությունը ներկայանում է օբյեկտի կարգավիճակով: Չնվազող տեմպերով շարունակվում է արտագաղթը: Բարոյահոգեբանական մթնոլորտը հասել է սպառնալի մակարդակի և հղի է անդառնալի հետևանքներով: Ժողովրդի հավատը դեպի իշխանություններ գործնականում բացակայում է:
Առկա աշխարհաքաղաքական իրավիճակը և Հայաստանի ներկա համակարգային ճգնաժամը մեզ պարտադրում է պետության անվտանգությունը ձևավորելու հրատապ անհրաժեշտություն և այդ գործընթացին հարկ է ներգրավվեն չվարկաբեկված, բանիմաց և հավաքական աշխատանքին ունակ մարդիկ, ովքեր մտածում են ոչ թե առաջիկա ընտրություններով իշխանական աթոռներ գրավելու, այլ երկրի և ժողովրդի ապագայի մասին, ովքեր գիտակցում են հայրենիքի և ժողովրդի գլխին կախված կործանարար վտանգը, վերջինիս ծագման պատճառները և զինված են այն դիմակայելու հաստատակամությամբ` տեսնում են ձերբազատվելու ուղիներն ու միջոցները:
Մի խումբ արցախյան պատերազմի ազատամարտիկներ, խորապես գիտակցելով պետականությունը և անվտանգություն ստեղծելու հրատապ անհրաժեշտությունը, միավորվելով այն իրականացնելու կարևորության և անխուսափելիության գաղափարի շուրջ, նախաձեռնում են քաղաքական գործընթաց, որի արդյունքում 18.10.2013թ կայացավ շուրջ 14 քաղաքական կուսակցությունների կլոր սեղան:
Մենք` երեք քաղաքական կուսակցություններս, ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջնային ելքը տեսնում ենք հետևյալ քայլերով:
1. Երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործընթացում համակարգային փոփոխությունն այլընտրանք չունի: Իշխանափոխությունն այս գործընթացի առաջին քայլն է:
2. Իշխանափոխությունը, որպես համակարգային փոփոխության գլխավոր միջոց, մեկ քաղաքական կուսակցության ուժից վեր է: Անհրաժեշտ է քաղաքական առողջ ուժերի շուտափույթ միավորում գործող ազատամարտիկների խորհրդի հետ միասին, որը նաև հասարակական պահանջ է, և այն պետք է իրականացվի միայն ժողովրդի մասնակցությամբ:
«Քրիստոնեա-Ժողովրդական Վերածնունդ» կուսակցություն
Կարդացեք նաև
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն
«Հայրենիք ու Պատիվ» կուսակցություն
12.11.2013թ