Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը Իշխան Զաքարյանի առանձնատանը չի եղել

Նոյեմբեր 12,2013 13:52

«Եթե մենք բոլոր տեսակետների հետ հաշվի նստենք, կխճճվենք, քանի որ այդ տեսակետներն այնքան շատ են և շինծու, որ դրանց հետ հաշվի նստելու կարիքը չկա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածության քվեարկությունից հետո: ԱԺ նախագահն ընդգծեց, որ ինքը չի փոշմանել պետբյուջեի թալանի մասին իր հայտարարությունների համար և նշեց, որ վերջանական գնահատականը պետք է տան իրավապահ մարմինները։ Լրագրողները Հովիկ Աբրահամյանին հարց ուղղեցին նաեւ Իշխան Զաքարյանի առանձնատան մասին։ ԱԺ նախագահն ասաց, որ այդ առանձնատունը չի տեսել, այնտեղ չի եղել, ուստի կարծիք չունի։ 

Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ բոլորը պետք է պատասխանատվությամբ մոտենան ՎՊ-ի գործունեությանը և աջակցեն, որպեսզի այդ կառույցը նորմալ աշխատի։ «Մենք պետք է կարողանանք նորմալ աշխատանքի արդյունքում վեր հանել այն թերություններն ու խախտումներն, այն չարաշահումները, որոնք հիմնավոր են, համապատասխանում են իրականությանը, և պատկան մարմինները պետք է իրենց գնահատականը տան»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ԱԺ ամբիոնից հնչում են գնահատականներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ուստի պետք է ձեռնպահ մնալ նման անհիմն գնահատականներից։ ԱԺ նախագահն ասաց, որ ինքը ՎՊ նախագահի ուշադրությունը հրավիրել է այդ կարևոր հանգամանքի վրա։
Հարցին՝ քրեական գործերի ճակատագրից տեղյա՞կ եք, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց․ «Ոչ, ուղարկել ենք, բայց դեռևս պատասխան չունենք։ Երբ պատասխանեն, մենք գնահատական կտանք, դա թաքցնելու բան չի»։
Անդրադառնալով ԱԺ հեղինակությանը՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ շատ վատ է, որ ԱԺ պատգամավորները, իր խոսքով, «միայն պարբերաբար» են հիշում ԱԺ հեղինակության կամ պատգամավորի պատվի և արժանապատվության մասին։ Խոսքն այն մասին էր, որ նախօրեին ոստիկանությունը պատգամավորներին թույլ չէր տվել հանդիպել կալանավորված ակտիվիստների եւ հեղափոխականների հետ: «Նիկոլ Փաշինյանի և Լևոն Զուրաբյանի հետ երեկ քննարկել ենք նրանց կողմից բարձրացված հարցը, և վաղը նախաձեռնել ենք հանդիպել պատկան մարմնի ղեկավարի հետ՝ ստանալու հարցերի պատասխանները»,- ասաց նա։
Օֆշորային սկանդալի չբացահայտման մասին լրագրողներից մեկի հարցին էլ ԱԺ նախագահն ասաց «շնորհակալություն» ու գնաց: Հիշեցնենք, որ այդ սկանդալում գլխավոր դերերում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930