Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձվեց «Շերիֆին»

Նոյեմբեր 12,2013 13:28

Ինչպես նախկինում հայտնել էինք, «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության պետը՝ «Շերիֆ» մականունով Կարեն Բաբայանը, 19.05.2013 թվականին փորձել է Հայաստանից արտահանել արվեստի բացառիկ գործեր, սակայն արժեքավոր այդ իրերը ոստիկանությունը առգրավել է, բայց «Շերիֆին» հաջողվել է հատել Հայաստանի սահմանը և հեռանալ:

Պեկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Կարեն Բաբայանի կողմից մաքսանենգություն կատարելու փաստի առթիվ:
Փորձեցինք Կ. Բաբայանից ճշտել, թե քրեական գործը ինչ ընթացք է ստացել, սակայն վերջինս հրաժարվեց մեր հարցերին պատասխանելուց և ասաց, որ հարցերը կարող ենք ուղղել փաստաբաններին՝ Վարդուհի Էլբակյանին և Սամվել Ջաղինյանին:
Ինչպես այսօր հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վարդուհի Էլբակյանը, հարուցված է եղել քրեական գործ ՀՀ քրեական օր.-ի 215-րդ հոդվածի 2-րդ մասով: Գործի շրջանակներում Կարեն Բաբայանը հարցաքննվել է որպես վկա: Հարցաքննվել են նաև Կ. Բաբայանի աշխատակիցները:
06.11.2013 թվականին Կ. Բաբայանը և փաստաբանները հրավիրվել են ՊԵԿ քննչական ծառայություն քննիչ Ա. Դալլաքյանի կողմից, և նրանց է ներկայացվել 25.10.2013 թվականին կայացված և դատախազի կողմից օրինականությունը հաստատված քննիչի որոշումը՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին, հանցակազմի բացակայության հիմքով: Ինչպես նշեց Վ. Էլբակյանը՝ արվեստի բացառիկ արժեքավոր գործը փորձագետների կողմից գնահատվել է 80 000 դրամ, և այն իրենից ներկայացնում է գեղարվեստական արժեք:
Առգրաված նկարը ստացականով ետ է վերադարձվել Կարեն Բաբայանին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930