Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առավելագույն շահույթի սկզբունքը

Նոյեմբեր 12,2013 12:51

Երեկ Երեւանի կենտրոնում հերթական կռիվ-ղալմաղալն էր՝ բնակիչները փորձում էին թույլ չտալ, որ Սայաթ-Նովա 12 հասցեում հերթական բազմահարկը կառուցվի։ Բողոքողներից մի տիկին, որքան հասկացանք՝ դասախոս, վրդովված պատմում էր, որ հիմա իրենց բոմժեր են անվանում, մինչդեռ ինքն ընտրությունների ժամանակ Հանրապետականի համար ձայներ է հավաքել, եւ հիմա բնակիչները դրա համար թքում են իր երեսին։
Տիկինն ակնհայտորեն չէր հասկանում, որ իշխանություններն իրենց հետ այդպես են վարվում հենց նրա համար, որ իրենք ժամանակին Հանրապետականին են ձայն տվել։ Այլ կուսակցության համար աշխատեին՝ այլ իշխանություններ կլինեին, 400 քաղաքացիների բողոքն էլ հաշվի կառնվեր։ Ինչեւէ։ Բողոքի ակցիան ավարտվեց նրանով, որ ոստիկանները եկան, աջուձախ հրմշտեցին բողոքողներին եւ շինարարների համար տեղ բացեցին։
Բայց մեր նպատակն, իհարկե, չարախնդալը չէ՝ իբր «տեղն է ձեզ, հանրապետականներին ձայն տվողը այլ վերաբերմունքի արժանի չէ»։ Խնդիրը բոլորովին այլ է։ Որքան էլ տարօրինակ է, բայց Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ այս իշխանությունները երկիրը ղեկավարում են «շուկայական հարաբերությունների» կանոններով, այսինքն՝ առավելագույն շահույթ ստանալու սկզբունքով։ Օրինակ՝ գյուղացին, որ ամեն օր մածուն է բերում քաղաք ու կես լիտրը 200 դրամով վաճառում, եթե իմանա, որ 500-ով էլ կվաճառի, հաստատ կբարձրացնի գինը։ Ինչո՞ւ չպիտի բարձրացնի, եթե օրենքը չի արգելում, գնորդներ էլ կան։ Նույն սկզբունքով էլ իշխանություններն են գործում։ Օրինակ՝ ինչո՞ւ չպիտի թանկացնեն տրանսպորտը, ինչո՞ւ չպիտի մի քանի բանկա կարմիր ներկ ծախսելով՝ Երեւանի ասֆալտից միլիարդներ քամեն եւ այլն, եթե օրենքը դա չի արգելում, բիզնեսի տեսանկյունից խիստ շահավետ է, դիմադրողներ էլ չկան։ Կոնկրետ այդ շենքի կառուցման դեպքում, օրինակ, մեխանիզմը շատ պարզ է. կա կոնկրետ կառուցապատող, որը շենք կառուցելով հույս ունի մի երկու միլիոն դոլար աշխատել, քաղաքապետարանին էլ «գործընթացը»
խիստ ձեռնտու է՝ ամեն թույլտվություն իր հստակ գինն ունի, ձեռի հետ էլ շինարարության ծավալների աճ ցույց կտա։ Դրա համար էլ բռնել ու «չորով» շինարարության թույլտվություն է տվել՝ թքած ունենալով 400 քաղաքացիների կարծիքի վրա։ Մեր քաղաքապետն էլ՝ «Աստված տվել, չի խնայել», ուղարկես հացի՝ հետեւից պիտի երեր հատ ՏMՏ ուղարկես, որ հանկարծ պլաստիլին չառնի։ Հասկանալի է, չէ՞, վերեւից հրահանգել են՝ տվել է շինթույլտվությունը։ Ու հիմա մարդիկ շվարած իրար երեսի են նայում՝ «էս ո՞նց եղավ»:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ 1in.am-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930